Նորություններ

Մի քանի շաբաթ լրագրողների ֆեյսբուքյան խմբերում հնչող մտահոգությունները տեղափոխվել են խորհրդարան: ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեկնաբանել են լրագրողների գործունեությանը խոչընդոտող որոշման օրինականությանը:Քննարկման արդյունքը՝ ներկայացված առաջարկներով, փոխանցվելու է ԱԺ ղեկավարությանը:
Օգոստոսի 30-ը բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է: Համապատասխան բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2010թ դեկտեմբերի 21-ին: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակը իր զորակցությունն է հայտնել անհետ կորածների ընտանիքներին և տեսանյութ է հրապարակել:…
Չնայած համավարակի ու 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին՝ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում տնտեսությունը սկսել է վերականգնվել: Ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի՝ զարգացմումը կարող է շարունակվել, եթե իշխանությունը զարգացնի Ռուսաստանի հետ տնտեսական գործակցությունը:…
Հայաստանը ևս մասնակցելու է ԱՊՀ երկրների առաջին խաղերին: 16 մարզաձևում մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 1500 մարզիկ: Բադմինթոն, կարատե, բռնցքամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, հրաձգություն և այլ սպորտաձևերում մեր երկիրը կներկայացնի 55 մարզիկ: Կարևոր ստուգատեսին ընդառաջ՝…
19-ամյա Գևորգը մեկ տարվա ծառայության ընթացքում ճանաչվել էր լավագույն տանկիստ-նշանառու, բայց իրեն հատուկ համեստությամբ ընտանիքին չէր պատմել: Ջավախյանը մարտի դաշտում խոցել է թշնամու մի քանի զրահատեխնիկա, ոչնչացրել կենդանի ուժ:
Օգոստոսի 20-ից 27-ը Լեհաստանում կայացել է ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայ մարզիկները նվաճել են 13 մեդալ: Մեր հավաքականին «Զվարթնոց» օդանավակայանում առաջինը դիմավորել և շնորհավորել են ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը,մարզաշխարհի ներկայացուցիչներն ու պատանի ծանրամարտիկների հարազատները:
Անվտանգության նկատառումներից ելնելով Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը լուսավորվել է: Այսուհետև քաղաքացիները կարող են առանց անհանգստանալու երթևեկել այդ ճանապարհով: Մանրամասները Արցախից իմ գործընկերն է ներկայացրել:
Նոր կյանք՝ 66 տարեկան, սև ու սպիտակ կինոնկարին: 21 տարեկան Նարեկն իր 17-ամյա եղբոր հետ գույներ է հաղորդում արդեն սիրված ու հարազատ դարձած հայկական ֆիլմերին: Մոտ 32 000 նկար է գունավորվել Ոսկե Ցլիկ կինոնկարը նորովի…
Պատերազմող երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի բարեփոխումները դառնում են առաջնահերթ: Ռոբոտաշինություն և անօդաչու թռչող սարքերի ծրագրավորում: Երևանյան ընկերություններից մեկում սովորող պատանիներն ամեն ինչ անում են, որպեսզի նորագույն տեխնոլոգիաներով հնարավոր լինի ապահովել երկրի անվտանգությունը:
Ֆիզիկայի ինստիտուտին հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարանի շուրջ աղմուկը չի դադարում: Բնակիչների պայքարը նոր թափ է ստացել: Նախորդ օրը հացադուլ հայտարարած երկու քաղաքացիները շարունակել են պնդել իրենց պահանջները: Կառուցապատողի միջնորդությամբ տարածքից դուրս են բերվել բնակիչների մեքենաները,…
Համավարակի աճի տեմպն անհանգստացնող է: Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 1-ից սոց-ոլորտի աշխատակիցների համար թեստավորումը պարտադիր կդարձնի: Նախարարն այսօր հայտարարել է, որ վարակի դեպքեր են գրանցվում նույնիսկ պատվաստում ստացած քաղաքացիների շրջանում: Հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ նոր ուսումնական…
Գյումրիում կինը ներկայացել է ազատամարտիկի այրի ու բնակարան ստացել: Ավելի ուշ հայտնվել են հերոսի իրական հարազատներն ու հայտարարել, որ զոհվածի անունը շահարկվել է՝ բնակարան ձեռք բերելու համար: Թե՝ ինչպես է ստացվել, որ բարեգործական հիմնադրամը տուն…
Պատերազմի հերոսների հայրենի բնակավայրերում ամեն օր նրանց հիշատակը հավերժացնող նոր կոթողներ են ավելանում: Հուսիկը հերոսներից մեկն է, որ առանց լսելու ընկերների հորդորը առաջ է նետվել փրկելու մյուսների կյանքը: Հայրենի գյուղում այսօր բացվել է հերոսի հուշաքարը:
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի խնդիրը չի հանգուցալուծվում: Ճանապարհի մի հատվածը երկու օր է ՝ ադրբեջանցի զինվորները փակ են պահում: Բանակցությունները հայկական, ռուսական ու ադրբեջանական կողմերի միջև՝ շարունակվում են: Մինչ խնդիրը կկարգավորվի՝՝ ճանապարհի փակ հատվածում հայտնված համայնքները…
Oգոստոսի 25-ին Արցախի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի…
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն,«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանն ավարտում է մարզիկի կարիերան: Հրավիրված մամլո ասուլիսում, այնուհետեւ էպիկենտրոնի հետ առանձնազրույցում նա խոսել է անցած ճանապարհի, զգացողությունների մասին և…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։