Items filtered by date: Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2020
Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2020 22:45

Էպիկենտրոն 26.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 26.02.2020

Published in Անցուդարձ

ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ընդունել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի և Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին: Նրանք մանրամասներ են ներկայացրել նախօրեին տեղի ունեցած քննարկման վերաբերյալ, որը նվիրված էր ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգության և ընդհանուր էներգաշուկայի ձևավորման խնդիրներին: Վահե Էնֆիաջյանը, կարևոր համարելով քննարկումը, ընդգծել է, որ Էներգետիկ անվտանգությունը տնտեսության զարգացման կարևորագույն երաշխիքներից մեկն է:

Թեհրան-Երևան հատուկ չվերթն այսօր բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում՝ առողջապահության մասնագետի ուղեկցությամբ: Իրանից վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար Առողջապահության նախարարի հանձնարարությամբ մասնագետ էր մեկնել Թեհրան: Այս չվերթով Հայաստան է ժամանել 52 ուղևոր: Նրանց բոլորին զննել են, ջերմաչափել: Ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ: Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաձգել է չվճարած հարկերի համար գույքի վրա արգելանք դնելուն առնչվող իր նախագծի քննարկումը: «Այսօրվա գործող դրույթներով 500 հազար դրամի հարկային պարտավորության դեպքում գույքի վրա կալանք է դրվում: Առաջարկում ենք, որ այդ շեմը բարձրացվի` դառնալով 5 մլն դրամ »,-ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Մելքումյանը: «Իմ քայլ»-ի պատգամավորներն էլ փորձում են կանոնակարգում մտցնել Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների ղեկավար կազմի աշխատավարձում: Խոսքը «Գազպրոմ Արմենիա»-ի և ևս 4 ընկերության մասին է: Սա հնարավորություն կտա աշխատավարձի ֆոնդի պահպանման պարագայում առավել արդարացի բաշխում ապահովել:

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը կառավարության առաջնահերթություններից է: Փաստաթուղթն այսօր քննարկվել է խորհրդարանական լսումների ընթացքում, որոնց մասնակցել են ԵՄ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, դեսպաններ, պատգամավորներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է նաև մեր երկրում առաջիկայում սպասվող դատաիրավական փոփոխություններին՝ նշելով, որ Եվրոպան ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին:

«Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով»,- կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցությանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, սակայն ես բավարարված չեմ դրա արդյուքներով»,- հայտարարել է երկրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարներին հանձնարարականներ է տվել:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ամփոփել է նախորդ զբոսաշրջային տարին: 2019-ին 4.3 միլիոն այցելու է եկել Հայաստան, մոտ 15 տոկոսով ավելի, քան 2018-ին էր: Սուսաննա Սաֆարյանը խոսել է կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջիկների թվի հնարավոր նվազման մասին, նաև անդրադարձել այն դժգոհություններին, որ քաղաքացիներն էժան տոմսեր են գնում, սակայն մուտքի արտոնագիր ձեռք բերելու հարցում կանգնում են խնդրի առաջ:

Մարտի 2-ից սահմանադրության բարեփոխման նախաձեռնողներն ու կողմնակցիները կսկսեն «Այո»-ի քարոզարշավը, հայտնել է նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: Սահմանադրության փոփոխություններին «այո» ասելու կարևորության մասին կսկսեն քարոզել Սյունիքից: Քարոզչական թիմին մարտի 10-ից կմիանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պապիկյանը հորդորել է ընտրակեղծիքի կամ վարչական ռեսուրսի կիրառմամբ իրենց արջի ծառայություն չմատուցել՝ կլինի գյուղապետ, քաղաքապետ, թե թաղային հեղինակություն: «Հայաստանի քաղաքացուն ընձեռված իրավունքը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի»,- ընդգծել է Պապիկյանը: Նա նաև անդրադարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց «ՈՉ»-ի շտաբից փորձել են գնալ քաղաքացիների տուն և գումար առաջարկել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։