Items filtered by date: Երկուշաբթի, 10 Փետրվարի 2020

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչներն առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման նախագծի դեմ: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ բերվել է տեխնիկա՝ բակի ավտոտնակները քանդելու համար: Բնակիչները նշել են, որ թույլ չեն տա, որպեսզի ճանապարհը կառուցվի ավտոտնակների տեղում: Ավտոտնակները քանդելու պահին բնակիչների և ոստիկանների միջև քաշքշուկ է ակսվել: Բողոքող քաղաքացիների հետ հանդիպել և զրուցել են քաղաքապետի մամուլի խոսնակը և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները:

 

Երևանում առավոտից մեկ տասնյակ երթուղիների երթուղայինների վարորդները գործադուլ էին սկսել: Պատճառը ֆինանսատնտեսական խնդիրներն էին, գծատիրոջ կողմից օրավարձի բարձրացումը: Երթուղայինների վարորդները պահանջել են առավելություն տալ քաղաքային տրանսպորտին, վերանայել գործող աշխատանքային պայմանները: Կեսօրին մոտ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ուղևորափոխադրող ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը վերականգնվել է:

 

Աժ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ԱՊՀ մասնակից պետությունների մոդելային միգրացիոն նախագիծը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության ղեկավարն ասել է, որ առայժմ նպատակահարմար չէ նման օրենսգիրք ունենալը, քանի որ դժվար կլինեն մի քանի օրենքները մեկտեղելը: Ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը հայտնել է, որ աշխատանքներ են տանում, օրինակ, ՌԴ տարածք մուտք գործելիս 180 օրվա ընթացքում անարգել 90 օր մնալուց հետո անպայման սահմանը հատելու պահանջը վերացնելու համար: Ստեղծվել է նաև Ռուսաստանի մարզերի հետ աշխատանքը համակարգող ենթահանձնաժողով:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը: Դրան անմիջապես հաջորդել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան կոչ-արձագանքը: « Ապրիլի 5-ին Հեղափոխությանն ասում ենք «Այո», Ազատությանն ասում ենք «Այո», Ապագային ասում ենք «Այո» եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»,-գրել է վարչապետը և արտերկրում բնակվող հայերին խորհուրդ տվել ապրիլի 5-ին լինել Հայաստանում: Հանրաքվեի նշանակումից հետո անհրաժեշտ գործընթացների մասին է խոսել ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նաև նշել է, որ Սահմանադրական փոփոխության նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի: «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանն էլ ասել է, թե արդյոք ԱԺ որոշումը վիճարկելու համար պատրաստվու՞մ են դիմել Բարձր դատարան:

«Մուլտի Վելնես» մարզառողջարանային համալիրի բազայի հիման վրա ստեղծված «Մուլտի ֆայթ» ակումբը շուտով կկազմակերպի իր առաջին միջազգային մրցաշարը, որը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների: Մարտական այս ակումբը արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել ինչպես արտասահմանցի, այնպես էլ հայ մարզիկների հետ: Հենց «Մուլտի Ֆայթ» ակումբի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանում բնակվող MMA-ի մարտիկներ Արման Ծառուկյանն ու Դավիթ Խաչատրյանը, որոնք շրջել են «Մուլտի Վելնես» մարզառողջարանային համալիրում ու ծանոթացել մարզակառույցի հնարավորություններին:

«Մուլտի Վելնես» մարզառողջարանային համալիրի բազայի հիման վրա ստեղծված «Մուլտի ֆայթ» ակումբը շուտով կկազմակերպի իր առաջին միջազգային մրցաշարը, որը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների: Մարտական այս ակումբը արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել ինչպես արտասահմանցի, այնպես էլ հայ մարզիկների հետ: Հենց «Մուլտի Ֆայթ» ակումբի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանում բնակվող MMA-ի մարտիկներ Արման Ծառուկյանն ու Դավիթ Խաչատրյանը, որոնք շրջել են «Մուլտի Վելնես» մարզառողջարանային համալիրում ու ծանոթացել մարզակառույցի հնարավորություններին:

Հայաստանն ու Հորդանանը պատրաստվում են ընդլայնել գործակցության շրջանակը: Երևանում մեկնարկած գործարար համաժողովը նպատակ ունի նպաստել դրան: Հայ-հորդանանյան` այս պահին ուրվագծվող գործակցության ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը: Համաժողովը նշանավորվել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև գործակցության հուշագրի ստորագրմամբ:

Երկուշաբթի, 10 Փետրվարի 2020 09:04

Էպիկենտրոն 10.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։