Items filtered by date: Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2020
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2020 22:35

Էպիկենտրոն 23.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ի՞նչ է կատարվում Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: Թեև այս համայնքը, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանին չի հանձնվում, սակայն գյուղացիները մտահոգ են, որ իրենց վարելահողերի մի մասը կարող է անցնել հակառակորդին: Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ քարտեզը գծող խմբում հայկական կողմը ներգրավված չէ, գծագրման աշխատանքներն իրականացնում են ադրբեջանցիներ և ռուսներ: Բերդաշենի գյուղապետ Մխիթար Սարգսյանն էլ պնդել է, որ ադրբեջանական կողմը համայնքի տարածք չի մտել, և թույլ չեն տա, որ մտնի: Խնդրին արձագանքել են նաև Արցախի տեղեկատվական շտաբից:

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են պաշտպանության նախարարության մոտ, հանդիպում պահանջել նախարարի հետ: Նրանց նախ հանդիպել է ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Անարդյունք: Ավելի ուշ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպել է վարչապետի օգնականը: Նաիրի Սարգսյանը նրանց հայտնել է անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու՝ վարչապետի որոշման մասին, ինչը, սակայն, ավելի է բորբոքել իրավիճակը:

Հայտնի է ադրբեջանական կայքերում տարածված տեսանյութի հայ ռազմագերու ինքնությունը: Նա 18-ամյա Էրիկ Խաչատրյանն է: Այս մասին հայտնել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը խոսել է Էրիկի հոր հետ և արդեն դիմել է միջազգային բոլոր կառույցներին, այդ թվում՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին: Հայ գերիների մասին «Էպիկենտրոն»-ը զրուցել է Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:

ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանն ու Գարիկ Ավետիսյանն անժամկետ հացադուլ են հայտարարել: Նպատակը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մանուկյանը նշել է, որ օր օրի նորանոր տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, և պրոցեսը կանգնեցնելու համար անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Պատերազմում պարտվել են ոչ թե բանակն ու ժողովուրդը, այլ Նիկոլ Փաշինյանը, որն այլևս չի կարող ներգրավվել Արցախի հարցի բանակցություններում, հայտարարել է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Ըստ նրա՝ իշխանությունն իր հանցավոր մտադրություններն իրականացնելու համար մեծ աշխատանք է տարել հասարակության պառակտման ուղղությամբ՝ տապալելով կառավարման գրեթե բոլոր ոլորտները: Շիրինյանի խոսքով՝ Արցախում բացակայում են ժողովրդի անվտանգության երաշխիքները:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն Կարեն Տոնականյանը պայմանագիր է կնքել «Գրանդ բոքսինգ մենենջմենթ» կազմակերպության հետ: Մարզիկը դեկտեմբերի 18-ին իր առաջին մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: Մոսկվայում կայանալիք 8 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Թայլանդը ներկայացնող Կռայ Սեթապոնը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։