Items filtered by date: Երկուշաբթի, 10 Հունիսի 2019
Երկուշաբթի, 10 Հունիսի 2019 22:05

Էպիկենտրոն 10.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանում այսօր լսումների օր էր: «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում: Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումներ էր հրավիրել ԱԺ-ի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: «ԵԱՏՄ-ում առայժմ միասնական շուկաները չեն կայացել»,- ասել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ավելացնելով, որ թեև պայմանավորվածություններ կան, բայց գործընթացն իր տեմպերով և բովանդակությամբ ավելի արագ կարող է տեղի ունենալ: Մելքումյանը տեղեկացրել է նաև, որ Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը: Բանակցողը եղել է Հայաստանը: Պատգամավորը հույս է հայտնել, որ երեք տարի անց, երբ համաձայնագրով սահմանված ժամկետում նախատեսված գործողություններն ամբողջապես ուժի մեջ կմտնեն, Իրանն ու ԵԱՏՄ-ն վերջնական ազատ առեւտրի ռեժիմի կանցնեն:

Ազգային ժողովում այսօր 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվություններն են ներկայացրել ՀՔԾ պետը, վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի աշխատակազմերի ղեկավարները և այլ պաշտոնյաներ: Ծախսածն ու խնայածը ներկայացնելուց բացի՝ նրանք նաև անդրադարձել են քաղաքական թեմաներին ու Մարտի 1-ի գործին: Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում առաջին անգամ խոսել է իր հրաժարականի բուն պատճառի մասին: Հարցազրույցների առանցքում է եղել նաև Աբովյանի քաղաքապետի ընտրությունը:

Օրերս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերով հրապարակային ներողություն խնդրել Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանից։ Արսեն Թորոսյանի փաստաբանն այսօր ասել է, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։

Երևանում առաջին անգամ անցկացվել է հայ-իտալական գործարար համաժողով: Կողմերը քննարկել են իտալական ներդրողների ներգրավվածությամբ հիմնական ուղղություններն ու անելիքները: Իտալացիները հատկապես հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաներով, խելացի քաղաքներ կառուցելու գաղափարով: Որպես հիմնական խնդիր` հայկական կողմը ներկայացրել է տրանսպորտային ցանցի բարելավման, ճանապարհների նորոգման աշխատանքները: Համաժողովին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրությանը: «Աբովյանի ընտրություններում հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,- խորհրդրանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԲՀԿ առաջնորդը: Գագիկ Ծառուկյանը նշել է նաև, որ ընտրված քաղաքապետ Վահագն Գևորգյանը վայելում է իր աջակցությունը, սակայն կարիք չի եղել, որ ինքն անձամբ մասնակցեր քարոզարշավին: Անդրադառնալով ընտրության նախօրեին «Քաղաքացիական Պայմանագրի» թեկնածուի նախընտրական ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի եւ բնակարանի դռան հրկիզմանը՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք շահագրգիռ են, որպեսզի այդ միջադեպն օր առաջ բացահայտվի: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրությանը: «Աբովյանի ընտրություններում հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,- խորհրդրանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԲՀԿ առաջնորդը: Գագիկ Ծառուկյանը նշել է նաև, որ ընտրված քաղաքապետ Վահագն Գևորգյանը վայելում է իր աջակցությունը, սակայն կարիք չի եղել, որ ինքն անձամբ մասնակցեր քարոզարշավին: Անդրադառնալով ընտրության նախօրեին «Քաղաքացիական Պայմանագրի» թեկնածուի նախընտրական ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի եւ բնակարանի դռան հրկիզմանը՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք շահագրգիռ են, որպեսզի այդ միջադեպն օր առաջ բացահայտվի:

Երկուշաբթի, 10 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 10.06.2019

Published in Մուլտիկնիկ

Հանրապետության մի շարք համայնքներում երեկ կայացել է տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություն: Հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում առավելապես Աբովյանի քաղաքապետի ընտրություններն էին: Առաջադրված 5 թեկնածուներից հիմնական մրցակցությունը եղել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի միջև: Ընտրապայքարն անցել է լարված մթնոլորտում, ոստիկանությունն օրվա երկրորդ կեսին բերման է ենթարկել Վահագն Գևորգյանի 4 համակիրների՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով, սակայն նրանց խուզարկելուց հետո ոչինչ չի հայտնաբերվել, և Գևորգյանի թիմակիցներն ազատ են արձակվել: ԲՀԿ խմբակցության պատգամավորները դատապարտել են միջադեպը՝ նշելով, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է նախորդ իշխանության գործելաոճը և վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձում է ազդել ընտրությունների վրա: Չնայած դրան Վահագն Գևորգյանը համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով 8 453 քվե: Ընտրական օրն ամփոփել է Արթուր Հակոբյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։