Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հայկական բռնցքամարտի և ՀԱՕԿ ներկայացուցիչների միջև կայացել է քննարկում, որի ընթացքում արծարծվել են դեկտեմբերին կայանալիք «Կաշվե ձեռնոց» մրցաշարին վերաբերվող բազմաթիվ հարցեր: Հենց այս մրցաշարի արդյունքներով է ձևավորվելու Հայաստանի հավաքականը, որը հաջորդ տարի մասնակցելու է օլիմպիական վարկանիշային մրցաշարերի: Մրցաշարը բարձր մակարդակով և անաչառ անցկացնելու համար Հայաստան են հրավիրվելու նաև արտասահմանցի մրցավարներ: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է նաև Բռնցքամարտի ֆեդերացիա- ՀԱՕԿ դատական գործին:
Հայաստանի վարչապետի աշխատակազմը քննարկում է Նիկոլ Փաշինյանի համար նոր ինքնաթիռի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին այսօր հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Էդուարդ Աղաջանյանը նաև անդրադարձել է ձեռք բերված ավտոմեքենաների և կառավարական առանձնատների նորոգման ծախսերին: Խորհրդարանում Բյուջե-2020-ի քննարկմանը նաև մասնակցել են ուժային կառույցների ղեկավարները: «Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՀՔԾ–ն Սահմանադրական դատարանի թույլտվությունը ստանալու կարիք չունի»,- լրագրողներին ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Նոյեմբերի 1-9 առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը: Աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները: Աշխարհահռչակ կոմպոզիտորների կողքին մեկ օր կհնչեն նաև Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Փառատոնին հրավիրվել են նաև աշխարհահռչակ մենակատարների, որոնք ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր շենքի բացմանը: Այս կենտրոնը իրականացնելու է 1420 կրթական հաստատություններ ընդգրկող ցանցի կառավարումը: Նախարար Արային Հարությունյանն անդրադարձել է քննադատություններին, թե ինչու է իր ղեկավարած կառույցին եկող տարվա համար ավելի մեծ բյուջե հատկացվում, քան,օրինակ, ուժային կառույցներին: Վերջին օրերին շատ ակտիվ քննարկվում ու քննադատվում է այն լուրը, որ նախարարությունը 20 մլն դրամ է հատկացրել ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանումների համար: Նախարարն ասել է, որ ֆիլմի ֆինանասավորումը իր՝ նախարար նշանակվելուց առաջ է հատկացվել:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում լքել պաշտոնը, քանի դեռ վարչապետը նման որոշում չի կայացրել: Մանուկյանն այսօր անդրադարձել է ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես՝ Ղարաբաղյան հարցին: Նա ասել է, որ իշխանության հետ տարաձայնություններ հաճախ է ունեցել,իսկ ընդդիմադիր Արման Բաբաջանյանին դիտարկում է որպես գործիք, որը պատվեր է կատարում: Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ պետք չէ անցյալի մասին մտածել, անգամ 1996 թ.-ի ընտրությունների մասին չի ցանկանում հիշել: Նա անդրադարձել է նաև Նաիրի Հունանյանի հետ ունեցած առնչությանը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևին երախտագիտությամբ են արձագանքել նաև հայ խորհրդարանականները: ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը ողջունել են ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամների երեկվա քայլը, միաժամանակ չափավոր լավատեսություն արտահայտել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համոզմունք է հայտնել, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան պատմական արդարության վերականգնմանն ուղղված կարևոր ու հզոր քայլը նոր թափ է հաղորդելու Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին և կարևոր կանխարգելիչ դեր է ունենալու, որպեսզի աշխարհում նոր ցեղասպանություններ ու վայրագություններ այլևս չլինեն:
2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը, ակտիվներն ու պարտավորությունները, նաև վարկային ներդրումները աճել են: Ավելացել են նաև ավանդները, իսկ ահա վարկերի տոկոսները նվազել են: Հայաստանի բանկերի միության նախագահն ու գործադիր տնօրենը ամփոփել են 2019-ի երրորդ եռամսյակի՝ բանկային համակարգում գրանցված արդյունքները:
Պետական շահի խնդիր է, թե՞ արդարության վերականգնման փորձ: Ինչպե՞ս է գնահատում մեր փորձագիտական դաշտը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը տեղի ունեցածում զուտ ամերիկյան շահի հետապնդում է արձանագրում, իսկ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համոզված է, որ սա Ամերիկայի հայկական համայնքի, հասարակական կազմակերպությունների ակտիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv