Համավարակի աճի տեմպն անհանգստացնող է: Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 1-ից սոց-ոլորտի աշխատակիցների համար թեստավորումը պարտադիր կդարձնի: Նախարարն այսօր հայտարարել է, որ վարակի դեպքեր են գրանցվում նույնիսկ պատվաստում ստացած քաղաքացիների շրջանում: Հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով: Առաջին դասարանցիները դպրոց կգնան օգոստոսի 31-ին: