Items filtered by date: Երեքշաբթի, 08 Սեպտեմբերի 2020
Երեքշաբթի, 08 Սեպտեմբերի 2020 22:10

Էպիկենտրոն 08.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 08 Սեպտեմբերի 2020 20:15

Անցուդարձ 08.09.2020

Published in Անցուդարձ

Երևանի ավագանին այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալ է ընտրել Սերգեյ Ներսեսյանին: Մինչև այդ, նա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն էր: Նիստի մեկնարկին քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայկ Մարությանը մի փոքր վատառողջ է, այդ պատճառով նիստին չի մասնակցում: Թե ի՞նչ հարցեր են եղել 5-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում՝ ներկայացվող տեսանյութում:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկամսյա դադարից հետո վերսկսվել է: Երկրորդ նախագահի պաշտպանական թիմը միջնորդել է փոխել գործով տուժածների իրավահաջորդների դատական կարգավիճակը: Ի դեպ, նրանք, ինչպես և հայտարարել էին, նիստին չեն մասնակցել: Պետական մեղադրողները ներկայացված միջնորդությանը առարկել են: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ միջնորդել է Քոչարյանի գույքի ու բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնել, իսկ այդ հարցը քննել դռնփակ ռեժիմով: Նիստին զուգահեռ ակցիա են իրականացրել Քոչարյանի աջակիցները:

Մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Արդարադատության նախարարի հրամանով` աշխատանքից ազատվել է «Հայաստանի Ազգային արխիվ»-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: ԱԱԾ-ն բացահայտել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի մասնակցությամբ խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Իսկ Խաշթառակ համայնքում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը հիվանդանոցում մահացել է:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը հասարակության համար տեսանելի կլինի 2021թ-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանն անդրադարձել է գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ քննադատություններին՝ վստահեցնելով, որ այն քաղաքական նպատակ չի հետապնդում: Նախարարը պատասխանել է նաև մարտի մեկի զոհերի հարազատների՝ դատական համակարգի վերաբերյալ մտահոգություններին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկել է ազգային արժույթով ավանդների հատուցումների երաշխավորման գումարը ավելացնել 10 միլիոնից մինչև 16 միլիոն դրամով: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ ներկայացվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում: Մելքումյանը համոզմունք է հայտնել, որ իր հեղինակած փոփոխությունը կնպաստի ներդրողների վստահության բարձրացմանը, քանի որ կերաշխավորվի ավանդների մինչև 45 տոկոս գումարը:

Ատելության խոսքի դեմ պայքարելու գործիքների մասին այսօր բուռն քննարկում է ծավալվել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Մինչև տարեվերջ հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խումբը ՄԱԿ-ի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական փոփոխություններ է կատարելու: «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարը իշխանությունը պետք է սկսի իրենից: Ըստ պատգամավորի՝ ամեն օր ծնվող ֆեյք պորտալները հստակ կոորդինացվում են իշխանական թիմի տարբեր գործիչների կողմից:

Հայաստանի Ֆինանսական համակարգն ունի բավարար կապիտալ ու իրացվելիություն՝ ճգնաժամային իրավիճակին դիմակայելու համար: Ասել է ԿԲ նախագահը: Ֆինանսական կառույցներն, այդուհանդերձ, զերծ չեն մնացել համավարակի անբարենպաստ հետևանքներից: Մարտին Գալստյանի խոսքով՝ այդ առումով առավել տուժել են ավանդների տրամադրման ծավալները: Եթե նախկինում դրանք վարկերի ծավալների հետ համաչափ էին աճում՝ այս տարի որոշակի դանդաղեցում է արձանագրվել՝ պայմանավորված համավարակային ճգնաժամով:

Հայաստանում գործող «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ առաջիկա ամիսներին բեմադրվելու է գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերան: Նախաձեռնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել բեմադրման գլխավոր դիրիժոր, աշխարհահռչակ Ջորջ Փահլիվանյանը, ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան և այլ մեծանուն գործիչներ: Գառնու տաճարի տարածքում տեղի է ունեցել ստեղծագործության բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։