Items filtered by date: Հինգշաբթի, 21 Մայիսի 2020
Հինգշաբթի, 21 Մայիսի 2020 22:07

Էպիկենտրոն 21.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Արայիկ Հարությունյանը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: ԱԺ հատուկ նիստը տեղի է ունեցել Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում: Միջոցառմանը ներկա են գտնվել հայկական 2 հանրապետությունների իշխանությունները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Երդման տեքստն ընթերցելուց հետո նորընտիր նախագահը հանդես է եկել ելույթով, հայտարարել, որ ցանկություն ունի խորհրդարանը Ստեփանակերտից տեղափոխել Շուշի: «Արցախը Հայաստան է, և վերջ»,-այս բառերով է խոսքը եզրափակել Արայիկ Հարությունյանը:

Ռուբեն Հայրապետյանի ու ևս 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ըստ քննչական կոմիտեի՝ պարզվել են Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Իսկ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրավիրվել է ԱԱԾ, Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստի օրն էլ հրապարակվել է: Այս և մյուս նորությունները՝ տեսաշարով:

Գյումրիում երկամսյա դադարից հետո յոթ մանկապարտեզ այսօր կրկին վերաբացել են դռները սաների առաջ: Հանրապետության 2-րդ քաղաքում գործում է 24 նախադպրոցական հաստատություն: Առայժմ երեխաներին մանկապարտեզ տանելու ցանկություն է հայտնել 28 ծնող: Մինչև բացվելը նախակրթարաններում ախտահանման աշխատանքներ են կատարվել:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է Արցախի հարցի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին աղմկահարույց հայտարարություններին ու ներկայացրել հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը: ՖԲ-ի ուղիղ եթերում Թրեյսին հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն Հայաստանին է հատկացրել հավելյալ 1 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ևս 1.2 մլն դոլար՝ տնտեսական վնասները մեղմելու համար:

Արցախի նորընտիր խորհրդարանը հրավիրել է առաջին նիստը: Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը, իսկ ԱԺ նախագահի տեղակալ՝ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը: Նիստում ձևավորվել են նաև մշտական հանձնաժողովները, ընտրվել են նախագահները:

«Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք»,- կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ներկայացնելիս՝ ասել է վարչապետը: Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պետք է ձեռնարկել խստագույն միջոցներ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ծայրահեղ սահմանափակումների: Գործադիրում այսօր մի շարք որոշումներ են ընդունվել, դրանցից մեկով այս տարի ԲՈՒՀ-երում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա:

Վաղվանից հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև ախտանշան ունեցող և ասիմպտոմ հիվանդները բուժումը կշարունակեն տանը՝ ամբուլատոր ծառայությունների հսկողությամբ, հայտնել է Առողջապահության նախարարը: Տանը կմնան նաև նոր արձանագրված թեթև ընթացքով պացիենտները:«Մենք, քաղաքացիներին ուղարկելով տուն, չենք զրկում նրանց բժշկական օգնությունից, պարզապես փոխում ենք հիվանդության վարման ռազմավարությունը»- ասել է Արսեն Թորոսյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հունիսի 1-ին ընդառաջ, յուրատեսակ անակնկալ է մատուցել փոքրիկներին: Նա իր խնամքի տակ գտնվող եզակի ցեղատեսակի սպիտակ առյուծին նվիրել է Երևանի կենդանաբանական այգուն: «Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ, բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով, է՛լ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը»,- նշված է ԲՀԿ նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ: Փոքրիկ Սիմբային այգուն է հանձնել Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդին՝ Հովհաննես Ծառուկյանը: Կենդանաբանական այգու տնօրենն ու աշխատակիցները ոգևորութումբ են հյուրընկալել հնգամսյա առյուծին՝ համոզմունք հայտնելով, որ Սիմբայի շնորհիվ այգին էլ ավելի գրավիչ կդառնա:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։