Items filtered by date: Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2020
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2020 20:57

Էպիկենտրոն 29.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կառավարությունն անցած ամսվա ընթացքում տնտեսական աջակության 4 ծրագիր է իրականացրել: Դրանք ուղղված են մինչև 500 մլն դրամ վարկավորման ծրագրերով բանկեր դիմած կազմակերպությունների, գյուղատնտեսական ոլորտի, հարկային ու վարկային բարվոք պատմություն ունեցող ՓՄՁ- ների, այգեգործության ու այլ ենթակառուցվածքների աջակցման ծրագրերի իրականացմանը: Այժմ քննարկման փուլում է նաև գյուղմթերքի մթերման ոլորտի աջակցության ընդլայնման ու բացթողումների լրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հարցը:

Գավառում երեկ գիշեր տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ է հայտնել Քննչական կոմիտեն: Հարուցված քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, շրջանառվում է վեճի 9 մասնակցի անուն: Հիշեցնենք ՝ գիշերը անչափահասների վիճաբանությանը միջամտած երիտասարդները կրակել են միմյանց ուղղությամբ, կա երկու զոհ, մի քանի վիրավոր: Կրակողները դեպքի վայրից փախել են, ճանապարհին ենթարկվել վթարի և հայտնվել հիվանդանոցում: Մահացած երիտասարդների հարազատները, իմանալով այդ մասին, հարձակվել են հիվանդանոցի վրա, ներխուժել ենթադրյալ մեղավորների հիվանդասենյակ և կտրել նրանց պարանոցը: Միջադեպի հետևանքով 5 քաղաքացի վիրավորումով տեղափոխվել է Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ կայուն ծանր։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են մի քանի նախագծեր, այդ թվում՝ «Նախադպրոցական կրթության մասին», «Տեսալսողական կատարումների մասին» և «Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը: Հանձնաժողովականները նաև լսել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի աշխատանքի մասին հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահը: Տիգրան Հակոբյանը վստահեցրել է, որ նոր իշխանությունը պահպանել է հռչակած սկզբունքները և հանձնաժողովին որևէ անգամ որևէ հանձնարարական չի եղել:

Ազգային ժողովն ընդունել է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է հավանության արժանացնել 150 միլիարդ դրամանոց փաթեթ: Այս նախագծի սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ: Սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում: Ընդունվել են նաև արտահերթ բերված ու կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված մյուս երկու նախագծերը:

Պանդեմիայի հետևանքով ստեղծված վիճակում սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց օգնելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ակցիաները շարունակվում են: Ընդառաջ գնալով քաղաքացիների նամակ-խնդրանքներին՝ առաջին անհրաժեշտության պարենի տրամադրումը հանրապետության բնակիչներին նոր թափ է հավաքում: Կարիքավորների համար նախատեսված կապոցներն ամեն օր բեռնվում են մեքենաների մեջ և ուղղություն վերցնում դեպի Երևանի համայնքներ ու հանրապետության մարզեր: Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը՝ հերթական անգամ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում:

Պանդեմիայի հետևանքով ստեղծված վիճակում սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց օգնելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ակցիաները շարունակվում են: Ընդառաջ գնալով քաղաքացիների նամակ-խնդրանքներին՝ առաջին անհրաժեշտության պարենի տրամադրումը հանրապետության բնակիչներին նոր թափ է հավաքում: Կարիքավորների համար նախատեսված կապոցներն ամեն օր բեռնվում են մեքենաների մեջ և ուղղություն վերցնում դեպի Երևանի համայնքներ ու հանրապետության մարզեր: Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը՝ հերթական անգամ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։