Items filtered by date: Ուրբաթ, 17 Ապրիլի 2020
Ուրբաթ, 17 Ապրիլի 2020 22:10

Էպիկենտրոն 17.04.2020

Published in Էպիկենտրոն

«Հայաստանում վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի»,- ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է վարչապետը: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան առանձնահատկություններից է նաև այն, որ մեր երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երևույթը: Վարչապետը նաև հակիրճ ներկայացրել է  կառավարության հակաճգնաժամային 13 միջոցառումները, խոսել կորոնավիրուսը  հաղթահարելու ռազամավարության մասին: «Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու: Մեր ռազմավարական խնդիրը, ըստ այդմ, հետևյալն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի»,- ասել է վարչապետը՝ միաժամանակ նշելով, որ չենք կարող անվերջ ապրել կարանտինի պայմաններում:

Ազգային Ժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ամենայն Հայոց կաթողիկոսի մեկնաբանությանը և դրա շուրջ քննադատություններին: Արարատ Միրզոյանը պարզաբանել է նաև, թե ինչու երեկ խորհրդարանում չի դիմավորել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ճեպազրույցի ընթացքում չի շրջանցվել նաև պարգևավճարների թեման:

Ազգային ժողովը 104 կողմ, 15 դեմ ձայներով Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Մարտին Գալստյանին: Փակ, գաղտնի քվարկությանը մասնակցել է 132 պատգամավորներից 119-ը: Գալստյանը ԿԲ նախագահի միակ թեկնածուն էր, որին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Խորհրդարանն այսօր միաձայն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրինագիծը: Ըստ այդմ, հուլիսի 1-ից 3-րդ և հաջորդ երեխաների ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրվելու է միանգամից և ամբողջությամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում մինչև հիմա կորոնավիրուս է հայտնաբերվել 5 աշխատակցի մոտ: Նրանցից երեքը բուժում է ստանում, երկուսն արդեն ապաքինվել են, հայտնել է ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ վարակակիր գործընկերների հետ շփված 42 աշխատակից ինքնամեկուսացման մեջ են: Ընդհանուր առմամբ, ԱԻՆ տրանսպորտային միջոցներով արտակարգ դրության ժամանակահատվածում տեղափոխվել է 855 կոնտակտավոր՝ 28-ը Նորաշեն համայնքից:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը հանրապետության ամբողջ տարածքում: Այս անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերք են ստացել Շենգավիթ վարչական շրջանի հանրակացարանների բնակիչները: Հիմնադրամի նախաձեռնությանն են միացել նաև ԲՀԿ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները, որոնք անձամբ են այցելել հանրակացարաններ և բնակիչներին փոխանցել սննդամթերքով լի փաթեթները:

Նախաձեռնություն, որը նպատակ ունի օգնելու սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդառաջ գնալով քաղաքացիների նամակ-խնդրանքներին, մեծ թափով շարունակում է աջակցության ծրագրերը հանրապետության ամբողջ տարածքում: Ուշադրության կենտրոնում հերթական անգամ քաղաքամայր Երևանն է: Այս անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերք են ստացել Կենտրոն և Զեյթուն համայնքների անապահով ընտանիքներն ու տարեցները:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետևողական աջակցությունը հանրապետության մարզերին շարունակվում է: Այս անգամ հիմնադրամը, ընդառաջ գնալով Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչների խնդրանքին, մեծ քանակությամբ անվճար պարարտանյութ է հատկացրել նրանց: Համաճարակային վիճակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանրապետությունում պարարտանյութի դեֆիցիտ է առաջացել: Փաստի առաջ կանգնած հովտաշատցիները դիմել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։