Items filtered by date: Հինգշաբթի, 26 Մարտի 2020
Հինգշաբթի, 26 Մարտի 2020 22:15

Էպիկենտրոն 26.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների գյուղատնտեսությանը վերաբերող փաթեթին առավել մանրամասն անդրադարձել են Էկոնոմիկայի փոխանախարարները: Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել են սկսնակ և գործող ֆերմերների համար նախատեսված արտոնությունները: Ըստ այդմ, գործադիրն առաջարկում է արտոնյալ պայմաններով, ժամկետով և զրո տոկոս տոկոսադրույքով վարկեր այն տնտեսվարողներին, որոնք կզբաղվեն անասնաբուծությամբ և հողագործությամբ: Բացի այդ, որոշակի առաջարկներ ունեն նաև վերամշակողներին:

 

Հայաստանի կառավարությունն անցնում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը: Գործադիրն այսօրվա նիստում ընդունել է կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը: «Մենք ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխվենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կառավարության ներկայացուցիչներին կոչ է արել բոլոր հինգ ծրագրերով աշխատել օր ու գիշեր, շաբաթ և կիրակի: Հաջորդ չորեքշաբթիից՝ առավոտյան ժամը 9-ից սկսած, այս բոլոր ծրագրերը պետք է հասանելի լինեն: Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված վերջին տվյալներին՝ մանրամասներ ներկայացնելով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 անձանց վերաբերյալ:

Առավոտյան մի քաղաքացի ականատես է եղել,թե ինչպես են շանը ավտոմեքնայից կապած քարշ տվել: Քաղաքացի Նաիրա Բերբերյանը տեսնկարահանել է դաժան կադրերը և տեղադրել դրանք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անմիջապես արձագանքել է միջադեպին՝ նշելով, որ իր հրապարակումն ընդունեն հաղորդում հանցագործության մասին, գտնեն կենդանուն տանջող քաղաքացուն և պատասխանատվության ենթարկեն: Ոստիկանությունն արդեն պարզել է արարքը կատարած անձի ինքնությունը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

«Մնացե՛ք տանը, եղե՛ք առողջ». Պարետի ցուցման համաձայն՝ ոստիկանության ուժերը վերահսկում են քաղաքացիների անցուդարձը: Տեղաշարժման թերթիկները հասանելի են «Հայմամուլ»-ի բոլոր կրպակներում: Արդյոք քաղաքացիները պահպանու՞մ են արտակարգ դրության կանոնները և որքանո՞վ է դատարկվել մայրաքաղաքը. մեր գործընկեր Իզաբելլա Հովհաննիսյանն է շրջել Երևանի փողոցներով:

Առողջապահության նախարարը հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե կորոնավիրուսով վարակվածների թվում երկու ամսական երեխա կա: «Հաստատված դեպքերի թվում կան դպրոցահասակ երեխաներ, բոլորն իրենց լավ են զգում»,-ասել է Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև հայտնել է, որ ունենք վարակված ևս մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ, որոնք մեկուսացված են: Իսկ ավելի վաղ վարակված բուժքրոջ վիճակը լավ է: Արսեն Թորոսյանը կրկին հորդորել է խստորեն հետևել բոլոր կանոններին՝ հավելելով, որ խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել:

«Թեստավորված 3 զինծառայողների մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է»,-հայտնել է Պաշտպանության նախարարը: Զինծառայողները հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել: «Դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից` զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը», - հայտնել է Դավիթ Տոնոյանը։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

Հինգշաբթի, 26 Մարտի 2020 12:01

Անցուդարձ 26.03.2020

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։