Items filtered by date: Երկուշաբթի, 24 Փետրվարի 2020
Երկուշաբթի, 24 Փետրվարի 2020 22:03

Էպիկենտրոն 24.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայաստանում կորոնավիրուս չկա: Այս ընթացքում 83 մարդ հոսպիտալացվել է, թեստավորվել, բայց որևէ մեկի մոտ նոր կորոնավիրուս չի հայտնաբերվել»,- այսօր հրավիրած հրատապ ասուլիսում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը: Արտավազդ Վանյանը ներկայացրել է վերջին տվյալները, տեղեկացրել կանխարգելիչ միջոցառումների մասին: Նա հայտնել է, որ այս պահին մեր երկրում կա կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ, ևս 1000-ն առաջիկայում կներկրվի:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ոլորտում նախատեսվող հիմնական բարեփոխումները՝ դրանք որակելով հեղափոխական: Պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հակադարձել է նախարարին՝ նշելով, որ կրթության բնագավառում անհրաժեշտ են ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն մոտեցումներ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կոշտ քննադատության է արժանացրել նախագծի ամենաաղմկահարույց դրույթը՝ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները ԲՈՒՀ-երում ոչ պարտադիր դարձնելը:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը: Միրոսլավ Լայչակին հյուրընկալել է մեր երկրի արտաքին գործերի նախարարը: Զոհրաբ Մնացականյանն ու Միրոսլավ Լայչակը քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում գործակցության զարգացումը, Արցախի հիմնախնդիրը: Սլովակիայի արտգործնախարարը հայ գործընկերոջ հետ մասնակցել է նաև մեր երկրում Սլովակիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդը շուտով կգործուղվի Վլադիկավկազ: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան՝ խորհրդարանում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Իսկ հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել «ԵԱՏՄ-ի և Չինաստանի մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը: Քննարկվել են Հայաստանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր:

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների` այսօր մեկնարկած խորհրդաժողովին քննարկվելու է քաղաքական ընդհանուր ռազմավարության ծրագրերի մարտավարությունը, նախանշվելու են առաջիկա երկու տարիների առաջնահերթությունները: Խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում են Արցախի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նաև այլ թեմաների: Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է չորս ուղղությունները, որոնք կուսակցության համար առաջնահերթություն են:

Երկուշաբթի, 24 Փետրվարի 2020 11:33

Մուլտիկնիկ 24.02.2020

Published in Մուլտիկնիկ

Գեղարքունիքի մարզում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի խոշորամասշտաբ սոցիալական ծրագրերը շարունակվում են: Բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանքիները, ինչպես նաև բանակում ծառայող զինվորների ծնողները հիմնադրամից հերթական աջակցությունն են ստացել: Փետրվարի 23-ին ընդառաջ` առանձնակի ուշադրության են արժանացել նաև մարզի ռազմագիտության ուսուցիչները: Նրանք արժանացել են հիմնադրամի դրամական պարգևներին և նվերներին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։