Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2020
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2020 22:25

Էպիկենտրոն 12.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Արցախում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ մանրամասն զրուցել եմ Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի հետ»,-խորհրդարանում ասել է վարչապետը՝ ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի մտահոգությանը, որ բանակում վերջին 43 օրում ունեցել ենք 10-ը, իսկ վերջին 13 օրում՝ 7 զոհ: Վարչապետի համոզմամբ՝ խնդրի խորքը հասկանալու համար պետք է գնալ, տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն ինչպես են իրար հետ շփվում: «Մինչև գենետիկ մակարդակում պետք է բանակում առկա խնդիրն ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում բանավեճ է ծավալվել Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև:

Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 12.02.2020

Published in Անցուդարձ

Ավտոներկրողներն այսօր իրենց խնդիրներով այցելել էին Ազգային ժողով, հանդիպել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ: ԵԱՏՄ շրջանակում, մասնավորապես, հայ-ղազախական շուկայում խնդիրներ են առաջացել: «Պետք է կարողանալ մի քանի քայլ առաջ տեսնել, թե ինչ է լինելու, որպեսզի խնդիրը շուտ հաղթահարվի»,- ասել է Մելքումյանը: 

«ՍԴ նախագահին ու մյուս 6 անդամներին հանրաքվեի միջոցով հեռացնելը հակասահմանադրական է»,-կարծում է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ իշխանության այս որոշման համար պետությունը թանկ է վճարելու՝ այդ թվում եվրոպական դատարանում: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ վարչապետը չի տաբերում հակաօրինականն ու ժողովրդավարությունը:

Ազգային ժողովն այսօր շարունակել է աշխատանքը: Նախօրեին ներկայացված նախագծերի քվեարկությունից հետո պատգամավորները քննարկել են «Տեղական ինքնակառարման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով համայնքային իշխանությունները պարտավորվում են համայնքին արված նվիրատվությունների մասին տեղեկատվությունը հրապարակել կայքում կամ փակցնել շենքի պատին: Այն «Բարգավաճ Հայաստանի» ու «Իմ քայլի» համատեղ նախագիծն է: Նվիրատվություններին վերաբերող մեկ այլ նախագիծ էլ ներկայացրել է «Լուսավոր Հայաստանը»: Երկու օրինագծերի քննարկումներն անցել են բավական բուռն մթնոլորտում:

«Սասնա ծռեր» խմբի գործով դատարանում վկայի կարգավիճակով հարցաքննվել են 4 բժիշկ և անջատված գործով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը: Անցած նիստին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, որի համաձայն պաշտպանները ցանկացել են հարցաքննել մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրահատությունը կատարած բժիշկներին: Պաշտպանական կողմը մասնավորապես ցանկացել է պարզել՝ արդյոք բժշկական կենտրոնում եղած ժամանակ Գագիկ Մկրտչյանի գիտակցությունը տե՞ղն է եղել, կարողացե՞լ է խոսել և հաղորդակցվել: Միջնորդության շրջանակից դուրս հարցեր ուղղելու համար դատավորի և Պավել Մանուկյանի միջև բանավեճ է սկսվել: «Գնացե՛ք Սերժ Սարգսյանից հարցրեք, թե ով է սպանել ձեր ամուսիններին»,- ոստիկանների այրիներին ասել է պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Ամփոփվել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի և «Չերամիզիա» բրենդը ներկայացնող «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի հիմնադրած սպասքի արտադրության գործարանի հայտարարած մրցույթի արդյունքները, որոնց մասնակցում էին Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանողները: Դիզայներական նոր մտքեր ու գաղափարներ բացահայտելու նպատակ ունեցող մրցույթի մասնակիցների և հաղթողի հետ հանդիպել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Լավագույն աշխատանքի հեղինակն արժանացել է ոչ միայն դրամական պարգևի, այլև աշխատանքի է անցել սպասքի արտադրության գործարանում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։