Items filtered by date: Երեքշաբթի, 01 Դեկտեմբերի 2020
Երեքշաբթի, 01 Դեկտեմբերի 2020 22:15

Էպիկենտրոն 01.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 01 Դեկտեմբերի 2020 20:25

Անցուդարձ 02.12.2020

Published in Անցուդարձ

Թեժ և լարված իրավիճակ մայրաքաղաքի կենտրոնում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակվում են: Դաշնակցական երիտասարդները փորձել են փակել Մաշտոցի պողոտան: Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել ցուցարարներին: Բիրտ ուժ է կիրառել նաև լրագրողների նկատմամբ: Ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի կառավարություն:

Ի կատարումն Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարության՝ Արցախի Լաչինի շրջանն այսօր անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այնտեղ արդեն ադրբեջանական զորքերն են: Բացառություն են կազմում Լաչինի միջանցքն ու Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները: Բերձորի քաղաքապետն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ նշված 3 բնակավայրերի բնակիչներն այսօր էլ չեն շտապում լքել հարազատ տները: Այս օրերին մեծաթիվ բերձորցիների կարելի է տեսնել նաև Երևանում: Նրանց հետ հանդիպել և զրուցել է մեր գործընկեր Նազելի Ստեփանյանը:

Արմավիրի մարզի անհայտ կորած 34 զինծառայողների ընտանիքները պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել իրենց որդիներին և ամուսիններին վերադարձնելու համար: Նրանք կրկին հավաքվել են Էջմիածնի այն զորամասի մոտ, որտեղից իրենց հարազատները ռազմաճակատ են մեկնել: Ակցիայի մասնակիցները նշել են, որ արդեն 42 օր է՝ որևէ տեղեկություն չունեն, այդ ընթացքում դիմել են տարբեր կառույցների, բայց ապարդյուն: Ծնողների հետ հանդիպել է զորամասի շտաբի պետը, տեղեկացրել՝ առաջիկա օրերին որոնողական աշխատանքները կսկսվեն: Անհայտ կորած զինծառայողների հարազատները զորամասից գնացել են ՌԴ դեսպանատուն, այնուհետև պաշտպանութան նախարարություն: Այնտեղ նրանք հանդիպել են ոստիկանական պատի:

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց գրառումներին: Արցախի նախկին նախագահները հայտնել են,որ դեռևս հոկտեմբերի 19-ին Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման առաջարկով պատրաստած է եղել նամակներ՝ ուղղված Պուտինին, Թրամփին, Մակրոնին,ինչպես նաև Փաշինյանին: Հայաստանի վարչապետը, սակայն, արգելել է հրապարակել նամակները՝ դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը: Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստած է եղել իր գրավոր հայտարարությունը: Դրանում ընդգծվել է,որ Հայաստանի իշխանությունն իրավունք չունի անտեսելու Արցախի իշխանության պահանջը:

Գյումրիում արդեն երկրորդ օրն է՝ վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ է իրականացնում Գյումրու թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը: Առաջին հերթին իշխանափոխություն, հետո ստորագրված հայտարարության վերանայում, սրանք են անժամկետ հացադուլ հայտարարած Պետրոսյանի պահանջները:

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ նիստին: 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը, անդրադառնալով Քոչարյանի անձնագրի հետ կապված վարչապետի գրառմանը, լրագրողներին ասել է՝ այդ գրառումը ևս մեկ ապացույց էր, որ այսօր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է, և այս գործով ուղղակի հնազանդ կերպով կատարում է վարչապետի քմահաճույքները:

Այսօրվանից սկսած Հայաստանի ու Արցախի բոլոր զորամասերից զինծառայողները 7-օրով արձակուրդ կգնան: Առաջին խմբերն արդեն տան ճանապարհին են, հայտարարել են պաշտպանության նախարարի հետ հանդիպման գնացած ծնողները: Պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներից հինգ հոգի նախարարություն էր գնացել՝ նախարարի հետ քննարկելու տղաների ծառայությանը, պայմաններին ու արձակուրդին վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքը, սակայն, հավաքվածներից շատերին չի գոհացրել:

Մտավորականներն այսօր նամակ են հանձնել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն: Պահանջը նույնն է՝ ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների, զոհվածների մարմինների և քաղաքացիական անձանց վերադարձը: Մշակույթի գործիչներն արդեն նույնաբովանդակ նամակներ են հանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր 3 երկրների դեսպանատներին:Նրանք նաև հանդիպումներ են ակնկալում դեսպանների հետ:
 
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։