Items filtered by date: Ուրբաթ, 17 Հունվարի 2020

Ի՞նչ խնդիրներ է ստեղծել «Ճարտարապետների գործունեության մասին» օրենքի փոփոխությունը: «Լիցենզավորման» և «Ճարտարապետների գործունեության մասին» 2017թ. ընդունված օրենքների համաձայն` ստեղծվել է Ճարտարապետների պալատ, իսկ ճարտարապետներին տրվող լիցենզիաների ձևաչափը փոխվել է: Նախահեղափոխական իշխանությունը արտոնագիր տալու լիազորությունը տվել է Ճարտարապետների պալատին: Հիմա ցանկանում են լիցենզավորման գործառույթը հետ վերցնել: Այս փոփոխությունները լուրջ տարաձայնություններ են առաջացրել ճարտարապետների շրջանում: Վեճը լուծելու նպատակով «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնել է աշխատանքային քննարկում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների հետ: Ուղիղ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ քննարկել են տարբեր հարցեր, ամփոփել անցած տարին: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է թիմակիցների խորհրդարանական աշխատանքից: Իշխող ուժի խմբակցության ղեկավարն էլ տեղեկացրել է, որ քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերն ու հարևանների հետ հարաբերությունները: Հանդիպումից առաջ զավեշտալի դեպք է գրանցվել: Վարչապետը, մեքենայից իջնելիս, ձնագունդ է նետել լրագրողների և օպերատորների ուղղությամբ:

Ուրբաթ, 17 Հունվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 17.01.2020

Published in Մուլտիկնիկ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է խոշտանգումների կանխարգելման ոլորտի իրավական չափանիշները և գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Այն ստեղծվել է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում, ներառում է 300-ից ավելի հարց ու պատասխան ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ:

 

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։