Items filtered by date: Ուրբաթ, 17 Հունվարի 2020
Ուրբաթ, 17 Հունվարի 2020 22:05

Էպիկենտրոն 17.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայտնի են դարձել նոր մանրամասներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան դեպքի վերաբերյալ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, GLOCK տեսակի ատրճանակ, նաև բազմաթիվ պարկուճներ և պատերին վնասվածքներ: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 110-րդ հոդվածի առաջին մասով: Արթուր Մելիքյանը նշել է, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված գործը նախնական է:

Անասնապահներն այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց, կրկին բողոքել սպանդանոցային մորթի պահանջի դեմ: Նրանք սպառնում են խանութներին միս չմատակարարել, եթե կառավարությունը չվերանայի որոշումը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց պարտադրում են մորթն անել սպանդանոցում, բայց անհրաժեշտ պայմաններ չեն ապահովում:

Ուրբաթ, 17 Հունվարի 2020 20:15

Անցուդարձ 17.01.2020

Published in Անցուդարձ

Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Իրավապահներն արդեն մի քանի ժամ դեպքի վայրում շարունակում են  քննչական գործողությունները: Պարզվել է՝ ԱԱԾ նախկին տնօրենի դին հայտնաբերել է նրա կինը: Դեռ պարզ չէ մահվան պաշտոնական վարկածը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ Կուտոյանի բնակարանում հայտնաբերվել է զենք, թե ում է այն պատկանել, դեռևս չի հաղորդվում: Նշենք, որ Գեորոգի Կուտոյանը 38 տարեկան էր։ Նա ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2016 թ-ի փետրվարի 12-ից մինչև 2018-ի մայիսի 10-ը:

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է կապույտ վառելիքի սակագնի վերանայման հարցը. չի բացառվում, որ ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ համապատասխան հայտով: Հանձնաժողովից հայտնել են, որ հայտ դեռ չեն ստացել: Տնտեսագետների հաշվարկով՝ թանկանալու դեպքում գազի սակագինը սպառողների համար կբարձրանա 10-16 դրամով: Թեմայի վերաբերյալ «Էպիկենտրոն»-ը զրուցել է տնտեսագետների, պատգամավորների և քաղաքացիների հետ:

«Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու օրը առողջական վիճակն ավելի էր վատացել»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Գրիգորյանի առողջական վիճակն այդքան չվատանար, եթե նա ավելի շուտ ազատվեր, Թաթոյանը պատասխանել է.«Քանի որ գործը դատական վարույթում է, գնահատականների առումով ես սահմանափակված եմ: Ընդամենը կարող եմ ասել, որ նախաքննության ժամանակ մի քանի անգամ միջնորդել եմ, որ խափանման միջոցը փոխվի, բայց մերժվել է»։ Մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավարն էլ խոսել է ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին:

Հայաստանում արդեն այս տարի կարող են տեղի ունենալ սահմանադրական փոփոխություններ: Դրանք ուղղված են լինելու դատական իշխանության բարեփոխմանը: Ընդդիմությունը կարևոր է համարում, որպեսզի նոր սկսվող գործընթացի նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելը չլինի: Ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ դա կլինի ամենաաբսուրդային բանը, որ իշխանությունը մինչև հիմա ձեռնարկել է: Իսկ «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է առաջարկների մի ամբողջ փաթեթ ներկայացնել Արդարադատության նախարարության ձևավորած հանձնաժողով: Վաչիկ Գրիգորյանն է շարունակում:

Ի՞նչ խնդիրներ է ստեղծել «Ճարտարապետների գործունեության մասին» օրենքի փոփոխությունը: «Լիցենզավորման» և «Ճարտարապետների գործունեության մասին» 2017թ. ընդունված օրենքների համաձայն` ստեղծվել է Ճարտարապետների պալատ, իսկ ճարտարապետներին տրվող լիցենզիաների ձևաչափը փոխվել է: Նախահեղափոխական իշխանությունը արտոնագիր տալու լիազորությունը տվել է Ճարտարապետների պալատին: Հիմա ցանկանում են լիցենզավորման գործառույթը հետ վերցնել: Այս փոփոխությունները լուրջ տարաձայնություններ են առաջացրել ճարտարապետների շրջանում: Վեճը լուծելու նպատակով «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնել է աշխատանքային քննարկում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։