Items filtered by date: Ուրբաթ, 14 Հունիսի 2019
Ուրբաթ, 14 Հունիսի 2019 22:00

Էպիկենտրոն 14.06.2019

Published in Էպիկենտրոն

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր վերսկսված դատական նիստում որոշել է մերժել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: Սակայն որոշման հրապարակումից հետո դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել նաև տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Ըստ նրա՝ դատավորը նշանակվել է Քոչարյանի իշխանության տարիներին, և դա հիմք է ինքնաբացարկի։ Ավելի ուշ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել նաև 2-րդ նախագահի ֆրանսիացի փաստաբանը: Սևակ Թորոսյանն ազգությամբ հայ է, սակայն ապրում, աշխատում է Ֆրանսիայում։ Դատարանը կրկին հեռացել է խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Ինչպես Արցախում, այնպես էլ Ֆրանսիայում մտահոգություններ են առաջացրել ֆրանսիական քաղաքային դատարանների վերջին որոշումները: Հարցն այն է, որ Արցախի բազմաթիվ բնակավայրեր բարեկամ-քաղաքներ ունեն Ֆրանսիայում: Շատ դեպքերում էլ այդ հարաբերությունները ամրագրված են հուշագրերով կամ հռչակագրերով: Ֆրանսիական դատարաններն այդ հռչակագրերից մի քանիսը չեղյալ են հայտարարել: Թեմային արձագանքել են Արցախի խորհրդարանից և ԱԳՆ-ից:

Բավական հագեցած օրակարգով նիստ է գումարել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Չորսժամյա քննարկումներից հետո օրակարգի նախագծերը չեն սպառվել, դրանց մի մասի քննարկումն էլ երկու ամսով հետաձգվել է: «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը գործադիրը հետ է կանչել: Ի թիվս այլ օրենսդրական նախաձեռնությունների՝ պատգամավորները քննարկել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է կարդացած գրքերի դիմաց դատապարտյալներին կարճաժամկետ արձակուրդ տալ:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 20:30

Անցուդարձ 14.06.2019

Published in Անցուդարձ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-ից 30-ը կայանալիք Եվրոպական 2-րդ խաղերի մասնակից հայ մարզիկների հետ: Տարվա կարևոր մարզական խաղերին Հայաստանը կներկայանա մեծաքանակ թիմով։ Հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ դեռևս 4 տարի առաջ Հայաստանը պատվով է ներկայացել Բաքվում կայացած Եվրոպական խաղերին, իսկ այժմ սպասելիքներն անհամեմատ մեծ են: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ Մինսկում լինելու է մեր մարզիկների կողքին և ամեն հարցում աջակցելու է նրանց: ՀԱՕԿ նախագահը հաղթական մրցելույթներ է մաղթել բոլոր մասնակիցներին՝ համոզմունք հայտնելով, որ Եվրոպական 2-րդ խաղերում մեր մարզիկները Հայաստանը կներկայացնեն ամենաբարձր մակարդակով։

Խորհրդարանում շարունակվել են Հարկային օրենսգրքի բարեփոխումների թեմայով քննարկումները: Տնտեսական հարցերի հանձնաժողովում պատգամավորները ներկայացրել են իրենց առաջարկները: Իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ ցանկանում են ազատել արժեթղթերի շուկան ավելացված արժեքի հարկից: Ֆինանսների նախարարությունը նախագծին դեմ է: Քննարկման արդյունքում հեղինակները որոշել են հետ վերցնել փաթեթը՝ այն լրամշակելու համար:

Մարզիկների հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելու վերաբերյալ հարցին` ԲՀԿ նախագահը նշել է, որ ծանուցագիր ուղարկելով իրեն վիրավորել են: «Ծանուցագիրը թող ուղարկեն նրան, ում պետք է: Եթե միջադեպը չբացահայտվեց, ուրեմն շինծու գործ լինելու վերաբերյալ մեր կարծիքը հաստատվում է»,- ասել է Ծառուկյանը: Անդրադառնալով Կոտայքի մարզպետի այն հայտարարությանը, թե Աբովյանի քաղաքապետի ընտրությանը Վահագն Գևորգյանի հաղթանակն արժանապատիվ աբովյանցու պարտությունն էր՝ ԲՀԿ նախագահը հայտարարել է ՝ «Եթե որևիցե մեկը կարող է ժողովրդին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարաժանապատիվ»։

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։