Items filtered by date: Երեքշաբթի, 28 Մայիսի 2019

Հայաստանի դատավորները երեկ արտահերթ ժողով էին գումարել: Մոտ վեց ժամ տևած քննարկումներից հետո հայտարարություն ընդունեցին, արձանագրեցին, որ դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով և կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ: Դատավորների ընդհանուր ժողովը միաժամանակ խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն և կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից: Դատավորների ընդհանուր ժողովը նաև արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը:

Աջակցություն հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին, դպրոցներին և որ ամենակարևորն է՝ կյանքի նոր փուլ թևակոխող շրջանավարտներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզում շարունակում է խոշորամասշտաբ նախաձեռնությունների շարքը: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը և Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը հիմնադրամի կողմից դրամական պարգևներ են հանձնել Գավառի և հարակից գյուղերի ավելի քան 300 շրջանավարտների: Նրանք նաև հանդիպել են Արցախում ծառայող զինվորների ծնողների հետ, ծանրոցներ հանձնել՝ հայրենիքի սահմանը հսկող տղաներին ուղարկելու համար: Հիմնադրամը նաև հերթական աջակցությունն է ցուցաբարել Գավառի թիվ 5 հիմնական դպրոցին: ԲՀԿ ներկայացուցիչների աշխատանքային այցի մանրամասները՝ Արթուր Հակոբյանի տեսանյութում:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։