Items filtered by date: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2019
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2019 12:39

Հայոց Մեծ Եղեռնի կենդանի ականատեսները

Հայոց Ցեղասպանությունից մեկ դար հետո էլ դեռ ապրում են մարդիկ, որոնք սոսկալի ոճրագործության կենդանի ականատեսներն են: Ամեն մեկն իր կյանքի պատմությամբ, կորստյան վշտով ու ցավոտ հիշողություններով: 110 ամյա Սութե Քոչարյանը և 107 ամյա Անդրանիկ Մաթևոսյանը կոտորածների պատճառով կորցրել են իրենց ընտանիքի անդամներին ու բազմաթիվ հարազատների,սակայն հրաշքով կարողացել են վերապրել դաժան փորձությունն ու հասնել Հայաստան: Հակոբ Գևորգյանն է լսել նրանց կյանքի պատմության ցավոտ դրվագներն ու գաղթի ճանապարհին հանդիպած դժվարությունները:

Թաներ Աքչամ, Օրհան Փամուկ, Ռագըփ Զարաքօղլու, Իսմայիլ Բեշիկչի, Հասան Ջեմալ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած թուրք մտավորականների թիվը տարեցտարի ավելանում է՝ իր շարքերում ներառելով նաև ավելի երիտասարդ սերնդի: Նրանցից շատերն, անտեսելով թուրքական իշխանության ճնշումներն ու հետապնդումները, ոչ միայն համարձակորեն բարձրաձայնում են նախնիների ոճրագործությունը, այլև գալիս Հայաստան, այցելում Ծիծեռնակաբերդի բարձունք ու ներողություն խնդրում հայ ժողովրդից: Նրանք մարդիկ են, որոնք չեն փախչում պատմական իրողությունից՝ նույնն ակնկալելով նաև Թուրքիայի իշխանություններից:

Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով , բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: Այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` Մերկուսուրի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի 27 երկիր: Այս տարի Իտալիայի ստորին պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և միջազգային հնչեղություն տալու կոչով: Հայոց Ցեղասպանությունն այս տարի ճանաչել է ԱՄՆ 49-րդ նահանգը: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի Ազգային օր:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։