Items filtered by date: Երկուշաբթի, 25 Մարտի 2019
Երկուշաբթի, 25 Մարտի 2019 22:15

Էպիկենտրոն 25.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ինչու՞ է Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների տարիքային շեմի ընդլայնումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվել: Ըստ Առողջապահության նախարարության՝ խնդիրը մտահոգիչ է, պատվաստումն՝ անհրաժեշտ: Բժիշկների մի խումբ էլ հակառակն է պնդում: 2017թ-ից վիրուսի կանխարգելման համար պատվաստում պետք է իրականացվեր միայն 13 տարեկան աղջիկների շրջանում: Առողջապահության նախարարի՝ հունվարի 29-ի հրամանի համաձայն, սակայն, գարդասիլ 4-ով պատվաստում պետք է իրականացնել նաև 14-45 տարեկանների շրջանում: Պատվաստման տարիքային շեմի ընդլայնմանն ընդդիմացող բժիշկներին մտահոգում է, թե ինչու է նախարարի հրամանը հեռացվել նախարարության կայքից և գաղտնի պահվել: Նրանք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ ՝ համոզված լինելով, որ այն ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է:

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատել է «Արմաթ» լաբորատորիաներին դրամաշնորհ հատկացնելու նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության ոլորտի խնդիրների մասին, հայտարարել է, որ ամբողջ կրթական համակակարգը պետք է ապաքաղաքականցվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական: «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Գործադիրը հավանություն է տվել օրակարգում ընդգրկված 2 զեկուցվող և 5 չզեկուցվող հարցերին:

Նվազագույն կենսաթոշակը կդառնա 25 հազար 500 դրամ: Հաշմանդամության կարգ ունեցող թոշակառուների համար լրացուցիչ գումար կավելանա: Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ու առողջապահության փոխնախարարները ներկայացրել են կառավարության 2018 թվականի կատարողականը: Սոցապնախարարությունում օրախնդիր է մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու հարցը, առողջապահության ոլորտում էլ՝ մարզային բժիշկների պակասը:

«2019 թվականին կարող է գնաճ լինել», -այսօր խորհրդարանում հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացրել է Կառավարության ծրագրի 2018 թվականի կատարման ընթացքը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նախարարից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված Հարկային օրենսգիրքը խորհրդարան ուղարկելու ժամկետների ձգձգումը։ Նիստում նաև ընդունվել է ՏՏ ոլորտին հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը: Այսպիսով՝ Կառավարությունը փորձելու է «Airbus» և այլ ընկերությունների գիտական բաժինները բերել Հայաստան՝ ներդրումներ անելու:

Երկուշաբթի, 25 Մարտի 2019 16:30

Մուլտիկնիկ 25.03.2019

Published in Մուլտիկնիկ

Ադրբեջանի կողմից բռնազավթված Արծվաշենի բնակիչները վիրավորված են Հայաստանի իշխանությունից: Նրանք այսօր ներկայացրել են 1992 թվականից մինչև այսօր իրենց հուզող սոցիալական խնդիրները: Արծվաշենցիները թեև հանդիպել են Կառավարության ղեկավարի հետ, սակայն նշում են, որ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաները չեն ստացել:

Ժամանակակից աշխարհն արագ փոփոխվում է: Այդ պայմաններում կարևոր է արժեքների ինչ-որ համակարգ պահպանելը: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է «Հոգևոր արժեքները և ժամանակակից պետությունը» թեմայով համաժողով: Միջոցառմանը մասնակցել են հայ և ռուս փորձագետներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Նրանք արձանագրել են, որ հոգևոր արժեքների պահպանումն այսօր խնդրահարույց է ամբողջ աշխարհում:

Արցախում շարունակվում է բազմազավակ ընտանիքներին առանձնատներով ապահովելու գործընթացը : Այս տարի Շահումյանի շրջանում բնակարանամուտ կտոնի 5 ընտանիք, կմեկնարկի ևս 3 տների շինարարություն: Շահումյանում վերջին 2 տարում կատարված աշխատանքների ու ընթացքում ծագող խնդիրների մասին պատմում է «Էպիկենտրոնի» Արցախի թղթակից Մարինե Մկրտչյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։