Items filtered by date: Շաբաթ, 09 Նոյեմբերի 2019
Շաբաթ, 09 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 09.11.2019

Published in Անցուդարձ
Շաբաթ, 09 Նոյեմբերի 2019 19:31

Էպիկենտրոն 09.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր՝ կեսօրից հետո, խոշոր հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Ականատեսներն «Էպիկենտրոն»-ին պատմել են, որ բակից խոսակցություններ են լսել, թե այրվող հատվածում ԱԺ-ի գրադարանն է ու արխիվը: Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, դեռ հայտնի չէ: Ըստ խոսակցությունների՝ այն բռնկվել է խորհրդարանի ճաշարանում, ապա արագ տարածվել տանիքում ու պատը պատին կպած փայտե տանը: Ազգությամբ ֆին տան բնակիչը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ փրկարարներին հաջողվել է խոշոր հրդեհը մարել միայն 18:30-ի մոկատայքում: Դեպքի վայրում է եղել նաև Արտակարգ իրավիճակների նախարարը

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին ներկա են եղել վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, «Joef Gipsy kings Family» խմբի մենակատար Ջոզեֆ Ֆարժիերը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։ Գալա ընթրիքի ժամանակ Ջոզեֆ Ֆարժիերը, ինչպես խոստացել էր նախորդ այցին, արյունաբանական կենտրոնում բուժվող 12-ամյա Արկադի Մելքոնյանին նվիրել է իր կիթառը։

Ավարտվել է ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամների առաջին այցը Վիետնամ: Պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը Հայաստան է վերադարձել դրական տպավորություններով ու երկկողմ հարաբերությունները զարգացնելու նոր վճռականությամբ: Վիետնամում հայկական պատվիրակության անդամները հագեցած աշխատանքային հանդիպումներ են ունեցել Վիետնամի ԱԺ նախագահի, փոխնախագահի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ: «Փաստում եմ, որ մենք ունենք դիվանագիտական ու տնտեսական գործակցությունը ընդլայնելու բացառիկ լավ հնարավորություն և պետք է անենք առավելագույնը երկկողմ շփումներն ավելի ինտենսիվ դարձնելու համար»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:

«Երեւանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ»,- Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Լավրովը նշել է, որ Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է, և դա պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Ռուսաստանի արտգործնախարարը վաղը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան:

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալլագերը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նա հանդիպել է մեր երկրի քաղաքական ու հոգևոր իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Այս այցը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերություններում»,- ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Արքեպիսկոպոս Գալլագերը նշել է, որ իր այցը նպատակ ունի արտահայտել բարեկամությունը, որը բնորոշում է մեր երկկողմ հարաբերությունները: Արքեսպիսկոպոսն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, շրջել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Ապրիլյան պատերազմի դաժանությունն ամբողջությամբ իր վրա զգացած Թալիշը նոր շունչ է առնում: Բնակիչները վերադառնում են, իսկ համայնքի ամենակարևոր հաստատությունը լցվում է աշխուժությամբ: Դպրոցական զանգի հետ սահմանապահ գյուղում ազդարարվել է գյուղի վերածննդի մեկնարկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի ֆուտբոլի փոխանցիկ գավաթի խաղարկության եզրափակիչը: 6 ամիս շարունակ 3 տարիքային խմբերի ավելի քան 90 թիմեր պայքարել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի գավաթի համար: Բոլոր տարիքային խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել են խոշոր դրամական պարգևներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։