Items filtered by date: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 14.11.2019

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 20:15

Էպիկենտրոն 14.11.2019

Published in Էպիկենտրոն

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է օտարերկրացիների կողմից օրենքի կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Պարզվել է, որ Հայաստանի 2 քաղաքացիներ՝ օգտագործելով մանկաբարձական հաստատություններից մեկում, գերատեսչություններում և մանկատներում ունեցած կապերը, կազմակերպել են 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները Իտալիայում: ԱԱԾ-ի սկանդալային բացահայտմանն անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արմեն Գրիգորյանն ասել է, որ նման հարցերն իրենց թիրախում են: Խնդրի վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նաև Առողջապահության նախարարը:

Կառավարության նիստին զուգահեռ «Արայիկ, հեռացի՛ր» վանկարկումներով բողոքի ակցիա են անցկացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներն ու Դաշնակցական երիտասարդները: Նրանք Արայիկ Հարությունյանին հրավիրել են Երևանի պետական համալսարանի բակ՝ բաց ու հրապարակային պատասխանելու իրենց մտահոգող հարցերին: Երիտասարդները հայտնել են, որ նախարարին մինչև վաղը կեսօր ժամանակ են տալիս, և իրենց հետագա անելիքները կորոշեն նրա արձագանքից հետո միայն:

Գործադիրը գումար է հատկացրել Գյումրիի, Լոռու և Արագածոտնի մարզերում երկրաշարժից տուժած մարդկանց բնակարանային խնդիրը լուծելու համար: Վարչապետն ասել է, որ Գյումրին քաղաքաշինության ու տնտեսական տեսանկյունից զարգացման ճանապարհն է բռնել: Կառավարությունը քննարկել է ՀԴՄ-ների նոր խմբաքանակի ներմուծման ու դրանց հետ կապված նոր խնդիրների հարցը, կանխիկ դրամաշրջանառությունը բանկային մեթոդով աստիճանաբար փոխարինելու՝ զարգացած երկրների օրինակը: Շրջակա միջավայրի նախարարն էլ ներկայացրել է որսի թույլտվություններն օնլայն տարբերակով ստանալու նախագիծը: Հենց այդ ժամանակ էլ գործադիրի անդամները հիշել են QR կոդի ու սատանայի կապի մասին: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել` կապ ունի՞ արդյոք QR կոդը սատանայի հետ:

ԱԺ-ի հերթական նիստում շարունակվել են Բյուջե-2020-ի նախագծի քննարկումները: Էկոնոմիկայի նախարարը նշել է այն հիմնական ոլորտները, որոնց գալիք տարի պետությունը առավել մեծ գումար է հատկացնելու: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները նախարարի ուշադրությունը հրավիրել են հատկապես ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վրա՝ արձանագրելով, որ անցնող տարվա ընթացքում ներդրումները շատ քիչ են եղել: Եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ պաշտոնական եզրակացություն է ներկայացրել ԿԲ նախագահը:

Խորհրդային Հայաստանի տնտեսության առանցքային և մեծ համբավ վայելող ճյուղերից մեկը՝ բամբակագործությունը վերակենդանացնելու Գագիկ Ծառուկյանի ցանկությունն արդեն տեսանելի է: Արմավիրի մարզում՝ Արաքս գետի ափին գտնվող տարածքներում, արդեն մի քանի օր է մեծ թափով մեկնարկել է բամբակի բերքահավաքը: Մասնագետների պնդմամբ՝ առաջին բերքն առաջին կարգի է ստացվել: Ճյուղի վերակենդանացման համար մինչև այս պահը կատավել են հսկայական ներդրումներ՝ կառուցվել է վեց ջրամբար, պոմպակայաններ, մեկնարկել է բամբակի վերամշակման գործարանի շինարարությունը: Խոշորամասշտաբ ծրագիրն իրականացվում է սիրիական «Սաբաղ գրուպ» ընկերության տնօրեն Ամար Սաբաղի և եվրոպական հայտնի տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ամար Սաբաղն այցելել է բամբակի դաշտեր և Արմավիր մարզում կառուցվող բամբակի վերամշակման գործարան, ծանոթացել է աշխատանքների ընթացքին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։