×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018

Ֆուտբոլային հրավառություն՝  Կենտրոնի եթերում. Մեր հեռուստաընկերությունը սպասված անակնկալ է մատուցում ֆուտբոլի երկրպագուներին: Այուհետև աշխարհի ամենավարկանիշային և ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունը՝ Իսպանիայի ԼԱ ԼԻԳԱ-ն, բացառիկ իրավունքով լինելու է ՄԻԱՅՆ Կենտրոնի եթերում: Տուրի բոլոր կենտրոնական հանդիպումները, անզիջում դերբիները և իհարկե ակումբային ֆուտբոլի թիվ մեկ դիմակայությունը՝ Ռեալ Մադրիդ - Բարսելոնա Սուպեր Կլասսիկոն այս մրցաշրջանի ընթացքում Հայաստանում կցուցադրի ՄԻԱՅՆ Կենտրոն Հեռուստաընկերությունը: Արդեն վաղը՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18:15-ին, մեր եթերում կարող եք դիտել Բարսելոնա - Ատլետիկ Բիլբաո հանդիպումը, դե իսկ 22:45-ին Մադրիդյան Դերբին է՝ Ռեալ – Ատլետիկո մրցավեճը: Իսկ թե ով է մեկնաբանելու Լա Լիգայի հանդիպումները Կենտրոնի հեռուստադիտողի համար, կիմանաք ՝ դիտելով Ահարոն Հայրապետյանի ռեպորտաժը:

Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018 18:04

Ձայնային հարված 28.09.2018

Published in Music Սթար

Հարկային ոլորտի իրավական կարգավորումները կատարելագործելու համար որոշակի նորամուծություններ են արվել: ՊԵԿ Իրավաբանական վարչության պետը ներկայացրել է չորս հիմնական փոփոխություններ, որոնք վերաբերում են հարկ վճարողին ծանուցելու մեխանիզմներից մինչև վարչական տուգանքների կիրառմանը: Փոփոխություններից մեկը ենթադրում է« որ օպերատիվ-հետախուզության աշխատակիցներն այսուհետև չեն կարողանալու իրենց բացահայտած խախտումների քննություն իրականացնել: Կառավարության որոշմամբ՝ այդ գործառույթը հաձնվնել է իրավաբանական վարչությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը: Նախ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Նիստի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի նախագահի հետ« ռեկորդային կարճ խոսակցություն Ալևի ու Պուտինի հետ: Լրատվամիջոցների աչքից չի վիրպել այն հանգամանքը, որ Տաջիկստանի նախագահի տված ոչ պաշտոնական  ընթրիքին վարչապետ Փաշինյանը նստած է եղել սեղանի վերջնամասում: ՀՀ արտգործնախարարությունը  բացատրել է պատճառը:

ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Սևանա լճի հիմնախնդիրները:  Թեև  Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով բարձրացել է, սակայն ջրի որակի հետ կապված կան լուրջ խնդիրներ,-հայտնել է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Պատասխանատու գերատեսչություններիի ներկայացուցիչները, գիտնականներն ու բնապահպանները խոսել են նաև,  թե ինչու էր այս տարի կանաչել Սևանը: Նիստն ընթացել է բավականին բուռն մթնոլորտումª վերածվելով լեզվակռվի ՀՀԿ խմբակցության պատգամավորի և բնապահպանների միջև:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»: Ազատության հրապարակում կտեղադրվեն մոտ  20 երկրների տաղավարներ: Ֆրանսիան ևս կունենա իր տաղավարը, որը կլինի փոխանակումների և ուսուցման վայր՝  բաց բոլոր ֆրանկոֆոնների համար:

Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018 11:31

Երևի, մաս 148

Published in Երևի
Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018 11:30

Անցուդարձ 28.09.2018

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018 11:29

Էպիկենտրոն 28.09.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։