Items filtered by date: Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018
Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018 21:25

Երևի, մաս 102

Published in Երևի
Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018 20:10

Անցուդարձ 26.07.2018

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018 19:26

Dr. Դավիթ 26.07.2018

Published in Dr. Դավիթ

Այսօր Հատուկ Քննչական Ծառայությունում Մարտի 1-ի գործով քննչական գործողություններ են կատարվել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Լուրը Էպիկետրոնի հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ չնայած այն փաստին, որ այսօր կեսօրից Քննչականի երկու մուտքերի դիմաց անդադար հերթապահած լրագրողներն այդպես էլ չեն տեսել 2-րդ նախագահին, որը մարտի 1-ի գործում ունի վկայի կարգավիճակ: Նույն գործով նույն կարգավիճակն ունի նաև Զինված Ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր Քարտուղար Յուրի Խաչատրուրովը: Բարձրաստիճան զինվորականը ևս այսօր ներկայացրել է Հատուկ Քննչական Ծառայություն: Նրան տեսախցիկները կարողացել են ֆիքսել:

2018 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվում է: Այն կավարտվի օգոստոսի 11-ին: Բայց զորացրումների վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Այս համատեքտում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին: Թեման ուսումնասիրում են իրավապահները: ,Ցավով եմ ասում, զորակոչի ոլորտում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Զարմանալի է, որ այսպիսի վիճակում գտնվող երկրում այդ ոլորտում կարող են պաշտոնատար անձանց կողմից նման չարաշահումներ լինել: Սա խայտառակություն էե,- շեշտել է վարչապետը նա:

Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018 16:30

Մուլտիկնիկ 26.07.2018

Published in Մուլտիկնիկ

Սիլիկյան թաղամասի բնակիչների ահազանով՝ երեկ գիշերը  ժամը 02-ին  ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին այցելել է  թաղամասում  գործող ապօրինի աղբավայր, որը դարձյալ այրվում էր՝ թունավոր ծուխը տարածելով հարակից բնակավայրեր: Ինչպես հայտնել է պատգամավորը , բնակիչներն  աղբավայրի շուրջ  օրեր շարունակ բարիկադներ են կազմել՝ թույլ չտալով, որ Սանիտեկն իր վարձակալած ԶԻԼ-երով աղբը թափի այնտեղ: Պատգամավորը հայտնել է, որ դիմել է թե՛ մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ քաղաքապետարան և իրեն խոստացել են, որ առավոտյան խնդիրը լուծված կլինի: Խոստման համաձայն՝ առավոտյան ժամը 8-ից աղբանոցում մեկնարկել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել է ԱԻՆ Փրկարար Ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի 10-ը մարտական հաշվարկ , Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և 10-ը ջրցան մեքենա:  Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 48 փրկարար:  Սիլիկյան թաղամասի բնակիչները   Էպիկենտրոնի հետ  զրույցում հայտնել են, որ շնորհիվ  ԱԺ Ծառուկյան խմբակցության, տեղի բնակիչների և պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետևողական ջանքերի,  20 տարի շարունակ գործող ապօրինի աղբավայրը վերջապես կվերացվի և իրենք կկարողանան ապրել մարդկային պայմաններում:

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Սիրիացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Հայաստանում սիրիահայերի խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելու և սիրիացի գործարարների հետ մեր երկրում համատեղ բիզնես նախագծեր իրականցնելու համար: ԲՀԿ նախագահը վերահաստատել է հայ-սիրիական հարաբերությունների խորացմանն ու նոր նախագծերի իրականացմանն աջակցելու  պատրասատակամությունը:

Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018 11:24

Էպիկենտրոն 26.07.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։