Items filtered by date: Երեքշաբթի, 24 Հուլիսի 2018
Երեքշաբթի, 24 Հուլիսի 2018 23:23

Էպիկենտրոն 24.07.2018

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 24 Հուլիսի 2018 21:25

Երևի, մաս 100

Published in Երևի
Երեքշաբթի, 24 Հուլիսի 2018 19:56

Ձայնային հարված 24.07.2018

Վերաքննիչ քրեական դատարանն այսօրվա դռնփակ նիստում որոշում է կայացրել մերժել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Բաբայանի պաշտպաններ Արմեն Մելքոնյանի և Էդգար Արամյանի բերած վերաքննիչ բողոքը՝ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Դատարանը չի համաձայնել նաև , որ Բաբայանն ազատ արձակվի 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ: ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորները վերաքննիչի կայացրած որոշումը համարել են ընտրովի արդարադատության օրինակ՝ ընդգծելով, որ, արդարադատությունը չի աշխատում օրենքի շրջանակներում: ,Այս ամենի հետևում մենք տեսնում ենք ոչ թե իրավական գործընթաց, այլ քաղաքականե,- հայտարարել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Այսօր առավոտյան  էպիկենտրոնն ահազանգ  է ստացել Նոր Խարբերդի Անուշ այգեգործական թաղամասի բնակիչներից: Նրանք բողոքել են, որ տարիներ շարունակ իրենց թաղամասն անուշադրության է մատնված: Անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներ, տրանսպորտային միջոցների բացակայություն. կապույտ վառելիքը թաղամասում  տեղ չունի, իսկ ջուրը՝ մասամբ: Պարբերաբար դիմել են Շենգավիթի թաղապետարան, սակայն ոչ մի հարցի լուծում չի տրվել: Վերջին դիմումի պատասխանն էլ նոր են ստացել. 2018 թվականի աշխատանքային ծրագրում Նոր Խարբերդ Անուշ այգեգործական թաղամասի ասֆալտապատում չի նախատեսվում:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը մտել է եզրափակիչ փուլ: Ընտրակարգի մասով ,Ծառուկյանե խմբակցությունն առաջարկում է 100 տոկոսանոց փակ, իսկ ՀՅԴ-ն  հակառակը՝ 100% համամասնական բաց ցուցակներ: Այսինքն՝ վերացնել ընտրությունների անցկացման տարածքային ռեյտինգային ընտրակարգը, անցում կատարել ընտրությունների՝ բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգին: ՀՀԿ-ի առաջարկների վերաբերյալ մյուս խմբակցությունները հայտարարել են, որ դա նախկին ռեյտինգային ընտրակարգի մոդիֆիկացված տարբերակն է, որն ընդունելի չէ: Քննարկված փոփոխությունների համար խմբակցությունները քվեարկել են առանց կառավարության ներկայացուցչի ներկայության: Ծառուկյան դաշինիք առաջարկությունների հիմնական մասն ընդունվել է:

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է այրվում Սիլիկյան թաղամասի ապօրինի աղբանոցը: ,Ինչ-որ շահագրգիռ անձիք այրել են աղբավայրը՝ հայտնի չէ ինչ պատճառներով: Ակնհայտ է, որ այստեղ ինչ- որ անձանց լուրջ շահեր կանե,-գրել է պատգամավորը: Արդեն առավոտյան նա հրապարակել է մեկ այլ տեսանյութ:  Այնտեղ  երևում է, թե ինչպես են Սիլիկյան թաղամասի բնակիչներն արգելում  ,Սանիտեկիե  վարձակալած Զիլ մեքենաներին աղբը  թափել ապօրինի աղբանոցում: Տեսանյութում Զիլի վարորդն, ի պատասխան բնակիչների հարցին, հաստատում է, որ մեքենան վարձակալել է Սանիտեկ ընկերությունը: Անօրինականությունը կասեցնելու համար Նաիրա  Զոհրաբյանը դիմել է իրավապահներին և Մարդու իրավունքների պաշտպանին:

Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ընդունել է BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ  << ՕՄՆԻԱ ԹԵՔ >> ընկերության գործադիր տնօրեն Միլան Սորմազի և համահիմնադիր Ռոբերտ Ֆելգեի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում եղել են ընկերության տարբեր աշխարհամասեր և աշխարհագրական գոտիներ ներկայացնող դեսպանները: OMNIA Tech-ի ներկայացուցիչները նշել են, որ, վստահելով Գագիկ Ծառուկյանին, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ տեղափոխվել Հայաստան՝ մեր երկրում ստեղծելու BITCOIN արտադրող աշխարհի խոշորագույն մայնինգ ֆերման, որը գտնվում է Առինջ Մոլ առևտրի կենտրոնի հարևանությամբ: Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու արտասահմանյան ընկերության խոշոր ներդրումը Հայաստանում և ընդառաջել է OMNIA Tech-ի խնդրանքին՝ հոկտեմբերին Հայաստանում հյուրընկալել ընկերության հսկայծավալ հավաքը, որին կմասնակցի 7000 մարդ աշխարհի գրեթե բոլոր երկրներից:

Երեքշաբթի, 24 Հուլիսի 2018 10:28

Մուլտիկնիկ 24.07.2018

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։