Հայաստանում այս պահի դրությամբ սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա,- հայտարարել է Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Հիվանդների այն թիվը չկա, որ կստիպի մեզ ասել, որ համաճարակ կա: Նա տեղեկացրել է, որ հայտնաբերվել են նաև խոզի գրիպի մի քանի ոչ բարդ դեպքեր, բայց տարածվածություն չկա: Այժմ հանրապետությունում գրիպի Ա և Բ տեսակներն են հանդիպում, իսկ խոզի գրիպը մտնում է Ա տեսակի մեջ:
Մեկնարկել է ազգային ժողովի 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանը: Հաշվի առնելով որոշ ապրանքների գնաճի հետ կապված հասարակական եւ քաղաքական մտահոգությունները, նաեւ այդ առնչությամբ նախագահի առաջարկը ԱԺ նախագահի նախաձեռնությամբ, հունվարի 23-ին ԱԺ նիստերի դահլիճում հրավիրվել է գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունը թեմայով խորհրդարանական լսումներ: Ծառուկյան խմբակցության ներկայացրած հարկային օրենսգրքի լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը եկամտահարկի նվազման էր վերաբերում, լիագումար նիստի քննարկմանը մերժվել է: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց երկու նախագծերի մերժումը խոսում է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը ուղղակի թքած ունի իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական միջոցներով շուտով Ծաղկաձորում կկառուցվի նոր ու գերժամանակակից մարզաբազա: 3.2 հեկտար մակերես ունեցող մարզակառույցը կկարողանա ընդունել ավելի քան 20 մարզաձի ներկայացուցչի: Մարզաբազայի ճիշտ ու ավելի նպատակային կառուցման համար ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել տարբեր ֆեդերացիաների ներկայացուցչիների ու մարզիչների հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv