Items filtered by date: Կիրակի, 12 Նոյեմբերի 2017

Այս շաբաթ հայկական սպորտը արձանագրեց հերթական նվաճումը: Հայաստանն անկախացումից հետո առաջին մեդալը նվաճեց հեծանվասպորտի մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկությունում: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մրցաշարում մեր երիտասարդ ու ամենահեռանկարային մարզիկներից մեկը Էդգար Ստեփանյանն սկրեչ մրցաձևում իրեն հիանալի դրսևորեց և նվաճեց արծաթե մեդալ: Ինչպիսին է եղել մեր մարզիկի անցած ուղին և ինչ դժվարություններ է հաղթահարել նա այս նվաճմանը հասնելու համար:

Ապագա գիտնականների բանակում ծառայելու թեման այս շաբաթ էլ չուծում չստացավ: ԵՊՀ մի խումբ ուսանողներ Տարկետում լինելուԱ գոռում-գոչյուններով հասան վարչապետի դուռը: Կառավարության ղեկավարը ոչ միայն ընդունեց ակտիվիստների խմբին, այլեւ հանդիպմանը հրավիրել էր երկու պատասխանատու գերատեսչությունների՝ Պաշտպանության ու Կրթության ու գիտության նախարարներին: Երկու ժամ տեւած հանդիպումն անցավ փակ դռների հետեւում, առանց կողմնակի ձայնագրող ու տեսագրող սարքերի, առանց խանգարող լրատվամիջոցների: Այնուհետեւ Կառավարությունը հանրայնացրել էր՝ այսպես ասած բանակցության ընթացքը: Կառավարության անդամները երիտասարդներին բացատրել էին օրենքի հույժ կարեւորությունը, նաեւ տեղեկացրել էին, որ երիտասարդների առաջարկները կկարգավորվեն ենթաօրենսդրական ակտերով, սակայն տաքարյուն երիտասարդությունը շարունակեց պայքարի ձեւ՝ դասադուլը, հաջորդ օրն ավելի սառն ու հորդառատ ու անձրեւի տակ:

Երկրի 2018-2020 թվականների պետբյուջեի նախագծի համաձայն առաջարկվում է 50 անգամ փոքրացնել օնլայն առևտրի այն նվազագույն ծավալը, որից մաքսատուրք չի գանձվում: Ռուսաստանի օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր ամիս օնլայն առևտրի միջոցով հնարավոր է առանց մաքսի երկիր ներմուծել 1000 եվրոյի ապրանք: Դմիտրի Մեդվեդևի կառավարությունն առաջարկում է 2018 թվականի հուլիսի մեկից այդ շեմն իջեցնել 20 եվրոյի: Ռուսական նախաձեռնությունը մտահոգել է օնլայն գնումներով զբաղվող հայկական կազմակերպություններին: Հիմա Հայաստանի քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչև 200 հազար դրամի անմաքս ապրանք գնել: Որոշումից հետո գումարը կսահմանափակվի մինչև 11 հազար դրամը: Դրանից ավելի գնում կատարելու դեպքում գանձվելու է մաքսատուրք: Ինչու է Ռուսաստանի այդ նախաձեռնությունից ցնցման մեջ ընկել տեղական շուկան պարզել է Հասմիկ Օհանյանը:

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 11:56

Գրին քարտի հետագա ճակատագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առիթ գտավ բազմազանության արտոնագրի՝ ավելի հայտնի որպես գրին քարտ, խաղարկությունը չեղյալ հայտարարելու համար: Պատճառը հոկտեմբերի 31-ին, ազգությամբ ուզբեկ Սայֆուլլա Սաիտովի իրագործած ահաբեկությունն է, որը պարզվել է՝ ԱՄՆ-ում է հայտնվել հենց ներգաղթային արտոնագրի խաղարկությամբ: Սպիտակ տան ղեկավարը գրին քարտի շղթայական միգրացիայի և ահաբեկության միջև զուգահեռներ է հայտնաբերել: Արդյո՞ք մեկ ուզբեկի արարքը կարող է մեղսագրվել աշխարհի տասնյակ հազարավոր օրինապահ քաղաքացիների: Միայն 2014թ-ին Հայաստանից մոտ 113 հազար մարդ է դիմել Գրին քարտի համար, շահել է 2221-ը:

Վերջերս Իսրայելի նախագահի նստավայրում տեղի էր ունեցել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի պարգևատրման արարողությունը՝ Ազնավուրի ընտանիքի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների և մյուս ժողովուրդների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի մրցանակներ է հանձնել Շառլ Ազնավուրին և նրա քրոջը՝ Աիդային: Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, իսկ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնյեն նաև հետաքրքրվել է, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան՝ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է: Պատահականություն, թե օրինաչափություն՝ նոր ակտիվություն Հայաստան-Իսրայել հարաբերությունում : Այս շաբաթ քաղաքագետների և արևելագետների ուշադրության կենտրոնում էր նոյեմբերի 7-ին կայացած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել և նրա հանդիպումը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Երևանն ու Թել Ավիվը փաստորեն ազդարարում են երկկողմ դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների նոր փուլի մեկնարկ: Ինչպես կվերաբերվի դրան Հայաստանի բարեկամ և Իսրայելի թշնամի Իրանը և արդյոք Նալբանդյանն ու Նեթանյահուն քննարկել են հրեական արտադրության դրոնի շուրջ ծագած սկանդալի հետաքննության արդյունքները:

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 11:05

Կիրակնօրյա Էպիկենտրոն 12.11.2017

 

Published in Էպիկենտրոն
Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 11:05

Մարտական ակումբ 12.11.2017

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 11:05

Ավտո դրայվ 12.11.2017

Published in Ավտո դրայվ
Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 11:05

Հանցանքի հետքով 12.11.2017

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։