Մեկ տասնյակից ավելի հեռարձակողներ միավորող ասոցիացիայի անդամներն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով: Նրանց մտահոգում է «Հեռուստատսեության ու ռադիոյի մասին» նոր օրենքը, չեն հասկանում այն արձակուրդային շրջանում ներկայացնելու բուն պատճառը, հատկապես որ հնի ու նորի միջև մեծ տարբերություն չեն նկատել: Ինչու՞ է թուրքական ռադիոյի հզորությունը հայկականից 10 անգամ ավելի մեծ. այս ու այլ խնդիրները գործնականում շտկելու համար լուծումներ են առաջարկել իրենք՝ հեռարձակողները: