Items filtered by date: Երեքշաբթի, 09 Ապրիլի 2019
Երեքշաբթի, 09 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 09.04.2019

Published in Մուլտիկնիկ

Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան այցելել է Նորագավիթի ավտոմաքսատուն, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Վարչապետին ուղեկցել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Կառավարության ղեկավարի շրջայցը սկսվել է դժգոհություններով, նրան նախ զայրացրել է տարածքի կեղտոտ վիճակը, մաշված գծանշումները: Զայրույթն էլ ավելի է մեծացել, երբ վարչապետը մաքսատան աշխատասենյակներից մեկում տեսել է կեղտոտ վիճակում դրված դրոշը: «Սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին»,-հանձնարարել է Փաշինյանը: Ավտոմաքսատուն այցից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետը չի բացառել, որ Հայաստանը կարող է դիմել ԵԱՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանա երկարացնել այլ երկրներից մեքենաներն էժան գնով ներկրելու ժամկետները։ Անդրադառնալով «Սպայկայի» գործին՝ Փաշինյանն ասել է, որ հնարավոր է բացվի «մախինացիաների» մեծ շղթա:

Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիայի հրավերով ՌԴ Ռոստովի մարզի բռնցքամարտիկները հայ բռնցքամարտիկների հետ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանում: Ռուս մարզիկների համար սա վերջին նախապատրաստական փուլն է երկրի առաջնությունից առաջ, իսկ մեր բռնցքամարտիկները նախապատրաստվում են մրջազգային մրցաշարի:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։