Items filtered by date: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2019

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին: Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով հսկող դատախազը երեկ էր հաստատել նշված անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան: Դատական նիստի օր դեռ նշանակված չէ, սակայն DATALEX դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Համաձայն դրա՝ սահմանադրական կարգը տապալելուց բացի՝ Ռոբերտ Քոչարյանը ստացել է 3 միլիոն դոլար կաշառք, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար:

Աշխարհում՝ հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնի «Ռոտանա գրուպ» հյուրանոցների ցանցն ու մոլերի կառավարմամբ զբաղվող ընկերությունը գործակցություն է սկսել «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ: Սկզբնական շրջանում «Ռոտանա գրուպը» պատրաստակամություն է հայտնել ստանձնել «Մուլտի գոլդ» ոսկերչական կենտրոնի կառավարումը: «Ռոտանա գրուպ» հյուրանոցների ցանցի տնօրեն Նասեր Ալ Նովեյսը «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ շրջել է «Մուլտի գոլդ» ոսկերչական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի տարածքին և ընդգծել. «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած վստահության շնորհիվ «Ռոտանա գրուպը» պատրաստ է հսկայական ներդրումներ կատարել Հայաստանում` հյուրանոցային բիզնեսը զարգացնելու և մոլեր կառուցելու համար»:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։