Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Փետրվարի 2019

 ....դե ուրեմն ազատ արձակեք Նաիրի Հունանյանին. Ա. Թևանյան

 

Չորեքշաբթի, 06 Փետրվարի 2019 22:15

Էպիկենտրոն 06.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Փոխադարձ վիրավորանքներ` ՊՊԾ գնդի գործով նիստի ընթացքում: 10 ամբաստանյալի գործի քննությունն այսօր չի ավարտվել: Ցուցմունք են տվել տուժողներ Վալերիյ Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը, որոնք գնդի գրավման օրերին զինված խմբի կողմից պահվել են գնդի տարածքում, իրենց խոսքով, ինքնաձիգի սպառնալիքների տակ: Լարված նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը բազմիցս զգուշացրել է` ամբաստանյալներն ու նիստին հետեւող հարազատները չաղմկեն, չնայած դրան աղմուկն ու վիրավորանքները չեն դադարել: Օսիպյանի ելույթի ընթացքում ամբաստանյալների հարազատները հաճախ սուլոցներով և բղավոցներով խանգարել են նիստի ընթացքը: Այն երկու անգամ ընդմիջվել է եւ տեղափոխվել եկող չորեքշաբթի:

Կառավարությունն այսօր ներկայացրել է գործունեության հնգամյա ծրագիրը. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ մինչև փետրվարի 8-ը ծրագրի խմբագրած տարբերակը կուղարկեն խորհրդարան: Կառավարության այս նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բարձրացնել դպրոցների սեյսմակայունության բարելավման տեմպը: «Շինարարությունն ամենաաշկատատար ոլորտներից մեկն է, շահառուն պետք է տեսնի, որ այդ համատեքստում բան է փոխվել»,-ընդգծել է վարչապետը: Նշանակվել են նաև Շիրակի և Տավուշի նոր մարզպետները: Նիստի մանրամասները՝ Հասմիկ Օհանյանի տեսանյութում:

Չորեքշաբթի, 06 Փետրվարի 2019 20:30

Անցուդարձ 06.02.2019

Published in Անցուդարձ

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն ամփոփել են վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցը եղել է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Զեկուցող Ալեքսանդր Պոչեյը, որը նաև ԵխԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր, շատ բարձր է գնահատել ընտրությունների որակը: ԵԽԽՎ-ում ասվել է, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար: Պատվիրակության ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ Ադրբեջանի պատվիրակության հռետորաբանությունում որոշակի փոփոխություններ է նկատել:

Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: «Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - նշել է Ֆրանսիայի նախագահը: Չնայած այս որոշման մասին նախապես զգուշացված էր, այդուհանդերձ, Թուրքիան ցայտնոտի մեջ է: Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Ֆրանսիայի նախագահի պնդումները որակել է որպես քաղաքական սուտ:

Երեք ամիս է անցել, բայց կառույցի անդամ երկրները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դեռ չեն ընտրել: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը նշել է, որ հարցի վերաբերյալ դեռ որոշում չկա: Գեներալ Գնդապետ Անատոլի Սիդորովն անդարադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես Արցախի հակամարտության կարգավորմանը: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` կանոնավոր դարձած հանդիպումները թույլ են տվել որոշակի պայմանավորվածությունների հանգել ընդունված միջոցների հարցում` ուղղված վստահության ամրապնդմանը և խաղաղ գործընթացի համար պայմանների ստեղծմանը։ Վերջին տասնամյակներում առաջին անգամ է բարձր մակարդակում ուղիղ գիծ հաստատվել»,-ասել է Անատոլի Սիդորովը: :

2018 թվականից հայ-իտալական հարաբերությունները զարգանում են նոր թափով: Դրան նպաստել է երկկողմ բազմաթիվ այցելությունները, մասնավորապես Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի այցը Հայաստան: Մեր երկրում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն խոսել է երկու երկրների հարաբերությունների զարգացման և տնտեսական գործակցության հնարավորությունների մասին:

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ԵՊՀ գիտնականները: Նրանք պահանջել են գոնե մեկ տարով կասեցնել դեռ տարեվերջին կառավարության ընդունած 1515 որոշումը, որը վերաբերում է բազային ֆինանսավորման հատկացման մրցութային կարգին: Որոշման հետևանքով՝ Մայր Բուհի մոտ 200 աշխատակից գործազուրկ կդառնա: Մինչև ակցիայի մասնակիցները կհասցնեին նամակ փոխանցել կառավարության ղեկավարին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ այս տարի այդ որոշումը չի կիրառվելու:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։