Items filtered by date: Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2018
Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2018 22:15

Էպիկենտրոն 29.09.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2018 21:30

Ես կամ 29.09.2018 Ամփոփիչ

Published in Ես կամ

Այսօր՝ ժամը 11:17-ին, 911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Ազգությամբ բելառուս վարորդի բեռնատարը հոսանքի կարճ միացումից ամբողջությամբ այրվել է: Ծանրաքաշ մեքենայով Հայաստան էր ներկրվում կենցաղային տեխնիկա, որն ամբողջությամբ մոխրացել է: Խոշոր հրդեհի հետևանքով թունելը երկկողմանի փակ է: Դեպքի վայրում աշխատել է նաև մեր նկարահանող խումբը:

 

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուրցաձորի 3 գուղերի մի խումբ բնակիչներ երեկ կարճ ժամանակով փակել էին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Վերջիններս ճանապարհը բացել են պայմանով, որ համայնքի ղեկավարի հարցը Կառավարությունում քննարկվի: Իսկ այսօր առավոտից գյուղապետարանի մոտ են հավաքվել համայնքի ղեկավարի աջակիցները, որոնք գոհ են Անդրեասյանի աշխատանքից: Այսօր Ուրցաձորում է եղել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա համայնքի ղեկավարի հետ պատասխանել է բնակիչների հարցերին: Գյուղապետարանի դահլիճում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նաև մեղադրանքներ են հնչել:

Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2018 20:08

Անցուդարձ 29.09.2018

Published in Անցուդարձ

«Սասնա Ծռեր» խմբավորումն այսօր պաշտոնապես դարձել է կուսակցություն: Կառավարության նիստերի դահլիճում նորաստեղծ քաղաքական ուժն անցկացրել է հիմնադիր համագումար, հաստատել կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը, ընտրել ղեկավար կազմ և հայտարարել Հայաստանի ապագայի վերաբերյալ իր պատկերացումների մասին: «Նոր կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված, հայրենիքի վերատիրացմանը հետամուտ, առաջին հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ»,- հայտարարել է Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ Արցախում էլ կստեղծվի քույր կուսակցություն:

Իրականացել է ազոխցիների տասնամյակների երազանքը՝ գյուղի միջնակարգ դպրոցը շենքային նոր պայմաններ ունի: Նախորդ դարի վերջին մեկնարկած շինարարությունը տարբեր պատճառներով ընհատվել է՝ վերսկսվելով 2012 թվականին: Եվ ահա պետական միջոցներով Ազոխում կառուցվել է դպրոցական եռահարկ շենք, որի հանդիսավոր բացմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ ֆորմալ շփում են ունեցել, որի ընթացքում ձեռք են բերել պայմանավորվածություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ալիևի հետ խոսելուց հետո Փաշինյանը Դուշանբեից համապատասխան հանձնարարական է տվել հայկական զինված ուժերին և այդ մասին իրազեկել Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին երեկ երեկոյան Ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասն պատմել է վարչապետը: Նա անդրադարձել է ոչ միայն Դուշանբեում, այլև Նյու Յորքում իր ունեցած հանդիպումների արդյունքներին, նաև հայտարարել, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս արագ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։