Items filtered by date: Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2020
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 22.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել՝ քաղաքակիրթ աշխարհից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունն ու գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը դադարեցնելու համար: Այսօր բազմամարդ ցույց է տեղի ունեցել Իսրայելում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, ի աջակցություն Արցախի:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ է: Դատարանն այսօր բավարարել է նրա փաստաբանների՝ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը: Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել 100 մլն դրամ գրավի դիմաց: Ինչպես դատարանի, այնպես էլ ԱԱԾ-ի շենքի դիմաց հավաքված են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչները և բազմաթիվ այլ աջակիցներ, ովքեր Ծառուկյանին դիմավորել են մեծ ոգևորությամբ: Դուրս գալով ԱԱԾ շենքից՝ ԲՀԿ ղեկավարը ողջունել է հավաքվածներին, այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ անգամ անազատության պայմաններում օգնություն է ուղարկել Արցախ և նույնը շարունակելու է անել նաև առաջիկայում: ԲՀԿ նախագահը նշել է նաև, որ կամավորական ջոկատ է ձևավորելու:

«Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակը թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում»:Ժամը 19:30-ին ռազմաճակատում տիրող իրավիճակն այսպես է նկարագրել Արցախի նախագահի մամուլի խոսնակն՝ ընդգծելով, որ թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ: ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թուրքական արտադրության հերթական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը: Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրում, Արցախի նախագահն էլ ուղերձ է հղել Աղդամի մատույցներից: Իրավիճակն առաջին գծում ամփոփել է Աիդա Կարապետյանը:

Մեծ ակցիա է անցկացվել նաև Վրաստանի մայրաքաղաքում՝ ի աջակցություն Արցախի: Ակցիայի մասնակիցները մեծ երթ են իրականացրել Թբիլիսիի հայաբնակ թաղամասերում՝ խաղաղության կոչ հնչեցնելով աշխարհին: Վերջում Հավլաբարի Նոր Էջմիածին եկեղեցում խաղաղության աղոթք է ընթերցվել:

Արցախի ճանաչման ու ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու պահանջով ցույցերը Երևանում շարունակվում են: Արցախցի կանայք այսօր բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով հանդիպում դեսպանի հետ: Ցուցարարներին, սակայն, ընդունել է դեսպանատան դիվանագիտական բաժնի պետը: Մի խումբ քաղաքացիներ էլ առավոտից ակցիաներ են իրականացրել Իտալիայի, Ուկրաինայի ու Վրաստանի դեսպանատների մոտ: Ի տարբերություն մեր երկրում հավատարմագրված մյուս դիվանագիտական ներկայացուցչությունների՝ միայն Վրաստանի դեսպանատունը որևէ ձևով չի արձագանքել հայ ցուցարարներին:

Հեռավար եղանակով անցկացվող ԵԽԽՎ լիագումար նիստում Միքայել Մելքումյանն անդրադարձել է Ադրբեջանական բանակի կողմից Արցախի դեմ օգտագործվող թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի խնդրին՝ նշելով, որ դրանց հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ:«Սա արհեստական բանականության միջոցով խաղաղ մարդկանց ապրելու իրավունքի ոտնահարում է»,- հայտարարել է պատգամավորը:

Թիկունքում ևս մեր հայրենակիցները չեն դադարեցնում ծառայությունը հայրենիքին: Ստեփանակերտից Երևան ժամանած մի խումբ քաղաքացիներ մայրաքաղաքում նոր գործ են նախաձեռնել՝ Արցախի ժենգյալով հաց են թխում,հասույթն էլ նախատեսում են ուղղել Հայաստան համահայկական հիմնադրամին:

 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։