Items filtered by date: Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2020
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2020 23:30

Էպիկենտրոն 12.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներին և խաղաղ բնակիչներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների 6 հոգանոց խումբ: Մասնագետները վիրահատություններ կանեն Հայաստանում, կմեկնեն նաև Արցախ ու բժշկական օգնություն կցուցաբերեն առաջնագծում և բնակավայրերում վիրավորված մեր հայրենակիցներին:

Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2020 20:00

ՍԴ-ն նոր նախագահ ունի

Մոտ 7 ժամ տևած նիստից հետո ՍԴ-ի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը: Քվեարկությանը մասնակցել են բոլոր 9 դատավորները, սակայն թե քանի՞ ձայն է հավաքել Դիլանյանը, չի հրապարակվել: ՍԴ-ի օրակարգում է եղել նաև փոխնախագահի ընտրության հարցը, սակայն չի քննարկվել՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Նորընտիր նախագահը նշել է, որ իր համար ավելի գայթակղիչ է ՍԴ դատավորի, քան ՍԴ նախագահի պաշտոնը:

Հումանիտար հրադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը: Հոկտեմբերի 11-ի գիշերը Մարտունի քաղաքում հրթիռակոծության հետևանքով քաղաքացի է զոհվել: Ամենօրյա հրետակոծության պայմաններում Ասկերանում և Մարտունիում կյանքն ընթանում է պատերազմի պարտադրած կանոններով: Առաջնագծում մարտնչող հերոսների թիկունքն ամուր է, բնակիչները ՝ դիրքապահներից ոչ պակաս վճռական:

Չնայած թշնամու ինտենսիվ հրետակոծություններին ու դիվերսիոն խմբերի հարձակումներին, Արցախի Հադրութ քաղաքն այսօր անառիկ է: Հադրութցիների ու Պաշտպանության բանակի ստորաբաժանումների անկոտրում կամքի ու սխրագործությունների շնորհիվ թշնամու գրոհները կասեցվում են, դիվերսանտները հետ շպրտվում: Արցախի մեր գործընկերներն են եղել Հադրութում, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Հանդիպման օրակարգում եղել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը: Խորհրդարանական ուժերից վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀԿ, ՀՅԴ, «Հայ ազգային կոնգրես, «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Մոսկվայում ավարտվել են Լավրով-Մնացականյան բանակցությունները: Հայաստանի ԱԳ նախարարը, կարևոր համարելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ռուս գործընկերոջն ասել է, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման վերաբերյալ իր պարտավորությունները: Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը սխալ է համարում և ընդգծել, որ Ղարաբաղի հարցում միջնորդ են միայն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Լավրովի խոսքով՝ Թուրքիան ևս սատարել է հրադադարի ռեժիմի վերաբերյալ մոսկովյան փաստաթղթին, որում ասվում է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ:

«Զինուժ մեդիա»-ն բացառիկ նկարահանումներ է կատարել Հադրութում: Տեսանյութում վարչակազմի ղեկավարը ներկայացնում է թշնամու իրականացրած վայրագությունները խաղաղ բնակիչների նկատմամբ:

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք, հայտնել է Արցախի նախագահի խոսնակը: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում: Հադրութի ուղղությամբ շարունակվում է դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է հայկական կողմի վերահսկողության ներքո: Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ՊԲ-ն կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։