Items filtered by date: Երկուշաբթի, 19 Ապրիլի 2021
Երկուշաբթի, 19 Ապրիլի 2021 22:15

Էպիկենտրոն 19.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

«Իմ քայլը» խմբակցությունը հաջորդ շաբաթ արտահերթ նիստով խորհրդարան կբերի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համալիր փաթեթը. այս մասին հայտնել է նախագծի հեղինակ Համազասպ Դանիելյանը: Նա նաև նշել է, որ առաջիկա 2 օրերին պարզ կդառնա Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կոշտ է արձագանքել վարչապետի հրաժարականից հետո օրենքսգրքում նոր փոփոխություններ կատարելու իշխանության մտադրությանը: «Հույս ունեմ նման ծայրահեղ հիմարություն չեն անի»,-նշել է Գորգիսյանը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում այսօր քննարկվել է նաև մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին: Պատգամավորի խոսքով՝ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևն ու իր կինն անձամբ են հրահանգում վերացնել հայկականության բոլոր հետքերը եկեղեցիների վրայից: Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր և կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը: «Հայերին շուն և շակալ համարող Ալիևին Վեհաժողովը պետք է լռեցնի»,-ընդգծել է պատգամավորը:

Խորհրդարանում հայ գերիների հարցի վերաբերյալ հերթական քննարկումն է կայացել: Այն նախաձեռնել են անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանն ու Աննա Գրիգորյանը: Քննարկմանը մասնակցել է նաև Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալը, որը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Բորիս Ավագյանը, մասնավորապես, շահարկում է որակել իշխանական պատգամավորների այն հայտարարությունները, թե Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով պետք է զբաղվի բացառապես ռուսական կողմը: Արցախցի պաշտոնյան անդրադարձել է նաև Բաքվից դատարկ վերադարձած ինքնաթիռին:

Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները հերթական անգամ  հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջել են պատերազմին մասնակցած իրենց որդիներին  ավելի շուտ զորացրել և կրճատել նրանց ծառայությունը։  Նիկոլ Փաշինյանն  ընդունել է նախաձեռնող խմբի անդամներին, սակայն հարցի վերաբերյալ քննարկում չի եղել: Վարչապետը ծնողների հետ քննարկել է զինծառայողների սոցփաթեթների հարցը:


ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի է ունեցել «Կանգնեցնենք ադրբեջանական ագրեսիան» խորագրով խաղաղ ակցիա: «Հանուն Հադրութի» ՀԿ-ն և Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիները գրասենյակի տարածք են տարել Հադրութի պատմամշակութային հուշարձանների նկարները: Քաղաքացիները պահանջում են բռնել Ադրբեջանի ձեռքն ու կանգնեցնել Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ցեղասպանությունը: Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել ՄԱԿ-ի գրասենյակին և հանդիպում պահանջել մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ:

Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդ սահմանափակված չէ: Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը,սակայն, խնդրել է համալիր չայցելել առավոտյան ժամերին,քանի որ այդ ընթացքում այնտեղ լինելու են պաշտոնական պատվիրակությունները:ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանն էլ,անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին,վստահեցրել է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություններ չի ընթանում և նախատեսված չէ:

 

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Աբովյան քաղաքի Երիտասարդական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, ներկայացրել սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման իր տեսլականը: Խոսելով աղետի գոտու, մասնավորապես, Գյումրիի տնակային ավանների մասին, ԲՀԿ նախագահը նշել է, որ այնտեղ ապրող մարդկանց համար շենքեր կառուցելը պետության համար պետք է լինի առաջնահերություն: «2 տարվա ընթացքում 50 բարձրահարկ պետք է կառուցել և այդ հարցը փակել»,-ընդգծել է Ծառուկյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման հստակ ճանապարհը ներկայացված է ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում:

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Աբովյան քաղաքի Երիտասարդական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, ներկայացրել սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման իր տեսլականը: Խոսելով աղետի գոտու, մասնավորապես, Գյումրիի տնակային ավանների մասին, ԲՀԿ նախագահը նշել է, որ այնտեղ ապրող մարդկանց համար շենքեր կառուցելը պետության համար պետք է լինի առաջնահերություն: «2 տարվա ընթացքում 50 բարձրահարկ պետք է կառուցել և այդ հարցը փակել»,-ընդգծել է Ծառուկյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման հստակ ճանապարհը ներկայացված է ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։