Items filtered by date: Շաբաթ, 09 Հունվարի 2021
Շաբաթ, 09 Հունվարի 2021 20:05

Էպիկենտրոն 09.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Ավելի քան մեկ ու կես ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո ընդդիմության վարչապետի թեկնածուն պատասխանել է լրագրողների հարցերին: Վազգեն Մանուկյանը նշել է, որ նախարարին ներկայացրել են բոլոր մտահոգությունները, ուղղել են կարևոր հարցեր և լսել որոշ բացատրություններ: Մանուկյանը հայտնել է, որ հաջորդ հանդիպումը նախատեսված է ԶՈՒ ԳՇ պետի հետ: Նա, հիշեցնենք, ավելի վաղ հանդիպում էր պահանջել նաև ԱԱԾ տնօրենի հետ:

Երկրի անվտանգությամբ մտահոգված մտավորականները, մշակութային ու հասարակական գործինչերը հրատապ հանդիպում են նախաձեռնել, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք ստորագրահավաք են նախաձեռնել՝ վարչապետի հեռացման պահանջով: Մտավորականները կարծում են՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը կարող է ծանր հետևանքներ ունենալ մեզ համար:

«Ձայն հայրենյաց» նորաստեղծ նախաձեռնությունը միանում է 17 կուսակցությունների պահանջին և կենսական անհրաժեշտություն է համարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:Երկրում ստեղծված իրավիճակն ու անվտանգությանը սպառնացող ռիսկերը ժողովրդին ներկայացնելու համար նախաձեռնությունն իր շուրջ է համախմբել Հայաստանի ապագայով մտահոգ մտավորականների, գիտության,կրթության ոլորտների ներկայացուցիչների: «Կշեռքի նժարին մեր պետականության, մեր հայրենիքի գոյության խնդիրն է»,-հայտարարել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Էջմիածնի զորամասի դիմաց երեկ մեկնարկած նստացույցը շարունակվում է: Անհետ կորած զինծառայողների ծնողները հրամանատար Արսեն Աբգարյանից պահանջում են րոպե առաջ մեկնել Արցախ, միանալ այնտեղ գտնվող քաղաքացիներին ու քայլեր ձեռնարկել իրենց կորած որդիներին վերադարձնելու ուղղությամբ: Ծնողների համբերությունն արդեն հատում է.նրանք պատրաստվում են դիմել ավելի կտրուկ գործողությունների, եթե իրենց պահանջները տեղ չհասնեն:

«Ադրբեջանցիները զինված պարբերաբար հայտնվում են հայկական գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին».ներկայացնելով Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի մանրամասները՝ ֆեյսբուքում գրել է Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանի գնահատմամբ՝ ադրբեջանական Զինված ուժերի սադրանքները նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին, առաջին հերթին՝ կանանց ու երեխաներին: Օմբուդսմենն ընդգծել է, որ Սյունիքում GPS–ի կամ Google map–ի մեխանիկական կիրառության հետևանքով լուրջ սպառնալիքներ են ստեղծվել սահմանային բնակիչների կյանքի և անվտանգության համար:

Ի՞նչ է սպասվում Մոսվայում հունվարի 11-ին: Խորհրդարանական ֆրակցիաների նեկայացուցիչներն անդրադարձել են Պուտին- Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը: «Իմ քայլը»-ի պատգամավորները հիմնականում խուսափել են պատասխանել նախանշված հանդիպման օրակարգին վերաբերող հարցերին՝ նշելով, որ չեն տիրապետում մանրամասներին և հարցն իրենց իրավասությունից դուրս է: Հանդիպաման վերաբերյալ մտահոգություններ են հայտնել ընդդիմադիր խմբակցությունները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։