Items filtered by date: Ուրբաթ, 15 Հունվարի 2021
Ուրբաթ, 15 Հունվարի 2021 22:06

Էպիկենտրոն 15.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայրենիքի փրկության շարժում»-ը մարզային այցելությունները սկսել է Շիրակից: Շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը և համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդիպել են գյումրեցիների հետ:«Երկիրը ճգնաժամային ծանր իրավիճակից դուրս բերելու առաջին նախապայմանը վարչապետի հրաժարականն է»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ պատերազմում կրած պարտությունից հետո կարևոր է վերանայել ստորագրված եռակողմ համաձայնության կետերը:

Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի նվազում, այլև վերջին շրջանում նոր թափ է առել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: Սոցցանցերում դեռ տեսնում ենք «մորթենք, արյունը խմենք» մեկնաբանություններ, ինչն, ըստ Արման Թաթոյանի, պետական հիմքի վրա դրված քաղաքականության արդյունք է: Անդրադառնալով սահմանների որոշման գործընթացին՝ օմբուդսմենն ասել է, որ անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողովներ, որոնք նախ գույքագրում կկատարեն, ինչից հետո միայն սահմանների բաժանում կկատարվի: Թաթոյանը խոսել է նաև գերիների վերադարձի մասին՝ նշելով, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ խնդիրն իրավական ատյաններից հեռու պահելու համար:

Ուրբաթ, 15 Հունվարի 2021 19:00

Ձայնային հարված 15.01.2021

Published in Music Սթար

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Ծաղկաձորի մարզաբազայում շարունակում է համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել Ուկրաինայի ընտրանու հետ: Մարզումային այս փուլում մարզչական կազմը հիմնական շեշտը դրել է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա։ Տղաները օրական անցկացնում են երկու մարզում։ Այս հավաքով մեր տղաները նախապատրաստվում են նաև փետրվարին Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին:

Առաջիկայում պարտադիր զինծառայությունից և զորահավաքից խուսափելու պատժաչափը կարող է խստացվել: Նախագծի քննարկումն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հետաձգվել է՝ լրամշակման նպատակով: Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև պաշտպանության նորանշանակ փոխնախարար Արման Սարգսյանը: Նա լրագրողների հետ զրույցում խոսել է ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու պատճառների մասին և ասել՝ դեռևս տեղյակ չէ, թե ՊՆ-ում որ ոլորտներն է կանոնակարգելու:

ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Ընտրության վերաբերյալ դիրքորոշում ԲՀԿ-ում այս պահին չկա, Ջհանգիրյանին ներկայացրել են իրենց մտահոգող բոլոր հացրերը, լսել պարզաբանումներ, հայտնել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Գագիկ Ջհանգիրյանն էլ «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում ասել է, որ դեմ չէր լինի ԲԴԽ նախագահ դառնալ:

ՀՌՀ-ն ամփոփել է հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ առաջիկա յոթ տարում հանրապետական սփռում կիրականացնեն «Կենտրոն», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Շանթ» և «ATV» հեռուստաընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկությամբ հավաքել են ամենաբարձր միավորները: TV5, «Արմնյուզ», «Արփի մեդիա», Freenews, Դար 21, և «Նոր Հայաստան» հեռուստաալիքները կհեռարձակվեն Երևանում: Մայրաքաղաքային սփռման մրցույթից դուրս մնաց միայն «Շանթ սպորտ»-ը: Հ2-ը, չնայած ստացած բարձր միավորին, դուրս է մնացել, քանի որ դիմել էր միայն հանրապետական սփռման համար: ՀՀ-ում առանց լիցենզիայի հեռարձակման իրավունք է ստացել ռուսական 3 հեռուստաալիք:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։