Items filtered by date: Շաբաթ, 04 Հուլիսի 2020
Շաբաթ, 04 Հուլիսի 2020 22:00

Էպիկենտրոն 04.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 04 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 04.07.2020

Published in Անցուդարձ

«ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունը», - ահազանգում է Փաստաբանների պալատը: Քաղաքացին փաստաբանից խորհրդատվություն է ստացել, որի ձայնագրությունը դատարանում հիմք է հանդիսացել կալանավորման համար: «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը տեղի ունեցածը որակել է ապօրինի և նշել, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եթե ձայնագրությունը չոչնչացվի:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Համապատասխան դիմումը ստանալուց հետո ԱԺ նախագահը հայտնել է, որ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի սեպտեմբերին: Ինչպե՞ս է առաջացել հանձաժողով ստեղծելու գաղափարն ու ի՞նչ կոնկրետ խնդիրներով է այն զբաղվելու:«Էպիկենտրոն»-ին մանրամասներ են ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

Ճանապարհորդության սիրահարները, արտերկրում ուսում և աշխատանք ունեցողները անհամբեր սպասում համավարակի տեմպերի նվազմանն ու սահմանները բացելուն: Հայաստանում մինչև հուլիսի 15-ն արտակարգ դրություն է հայտարարված. ավիաընկերությունները թռիչքները կվերսկսեն դրա ավարտից հետո,եթե այն չերկարաձգվի: Իսկ ո՞ր երկներն են պատրաստ ընդունել կորոնավիրուսի կարմիր գոտում հայտնված Հայաստանի քաղաքացիներին և ի՞նչ նոր պայմաններ են սահմանվել զբոսաշրջիկների համար: Մանրամասները՝ տեսանյութում:

ԲՀԿ նախագահը ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության գործընկերներին: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:

Չնայած համավարակով պայմանավորված խոչընդոտներին՝ պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նորակոչիկների ընդունման ու տեղավորման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այս օրերին քննարկվում են նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված համալիր բարեփոխումները: Մինչ տարեվերջ սպաների բնակարանային հարցերի լուծման նպատակով Արցախում մեկնարկելու է լայնածավալ շինարարություն:

Այսօր միասնական քննությունների երկրորդ օրն է: Այսօր դիմորդները հանձնում են քննություններ՝ «Աշխարհագրություն»,«Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից: Հայտագրվել է ընդհանուր 2236 դիմորդ: Նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով այս տարի քննական կենտրոնները նախորդ տարվա համեմատ ավելացել են: Այդուհանդերձ, հանրապետության ամբողջ տարածքում գործող 47 քննական կենտրոնից այսօր գործելու է 23-ը, որից 8-ը՝ մայրաքաղաքում: Երևանի թիվ 189 ավագ դպրոցում քննությանը մասնակցել է 123 դիմորդ, 6-ը բացակայել է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ: ՖԲ-ի իր պաշտոական էջում արած գրառման մեջ Ծառուկյանը նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև ստեղծված գործընկերային հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային ասպարեզներում: ԲՀԿ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել անել հնարավոր ամեն բան խորհրդարանական դիվանագիտության բնագավառում ևս Հայաստանի և Բելառուսի միջև գործակցությունն ընդլայնելու և ավելի զարգացնելու համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։