Items filtered by date: Չորեքշաբթի, 27 Մայիսի 2020
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2020 22:45

Էպիկենտրոն 27.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: Վարչապետն անդրադարձել է «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված բանկային կեղծ երաշխիքների գործին: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կասկած չի կարող լինել, որ գործը պատշաճ քննության կարժանանա: Պատգամավորները գործադիրի անդամներին հարցեր են ուղղել նաև COVID-19-ի դեմ տարվող պայքարի, արտաքին մարտահրավերների, ճանապարհաշինության, տրանսպորտի, կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ:

«Ես Արմեն Բիլյանին կրակելուց չեմ տեսել: Իմ ցուցմունքներում էլ նշվել է այնպես, ինչպես քննիչն է ցանկացել»,- «Սասնա ծռեր» խմբի գործով նիստի ժամանակ ասել է որպես վկա հարցաքննվող, անջատված գործով ամբաստանյալ Էդգար Սողոմոնյանը: Խմբի անդամների դեմ ցուցմունք տված և գնդից դուրս գալուց հետո ազատության մեջ հայտնված Սողոմոնյանը ուշագրավ հայտարարություններ է արել՝ պնդելով, որ իրեն ծեծել են:

Մայիսի 28-ին Սարդարապատի մուտքը փակ կլինի տրանսպորտային միջոցների ու հանրության համար: Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նաև հանգստյան օրերին մասսայական միջոցառումներից: Պետական մարմինները շարունակում են հետևել, թե ինչպես է բնակչությունը պահպանում հակահամաճարակային կանոնները: Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:Մայիսի 26-ի դրությամբ կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն:

Խորհրդարանը շարունակել է քննարկել հերթական նիստերի գերծանրաբեռնված օրակարգի հարցերը, որոնց թվում է եղել նաև ԱԺ-ին հանրաքվեները չեղարկելու իրավունք տվող աղմկահարույց նախագիծը: Այն թեժ քննարկման է արժանացել, քանի որ ընդդիմադիրները սկզբունքային անհամաձայնություններ են հայտնել իշխանության առաջարկին: ԲՀԿ-ականներն առաջարկը բնութագրել են որպես կեղծ օրակարգից բխող և հակասահմանադրական: Օրակարգում է եղել նաև ոստիկանության նոր համակարգի մասին օրենսդրական խոշոր փաթեթը:

 

Արտոնյալ վարկեր՝ զրոյից բիզնես սկսողների համար. կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը: Այն կօժանդակի Հայաստանի քաղաքացիներին ու առանձին տնտեսվարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը՝ մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին կհատկացվի սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ: Կառավարությունն այդ նպատակով մարզերից յուրաքանչյուրին հինգ միլիոնական դրամ է տրամադրել: Գործադիրը նաև հաստատել է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանով ապահովման ծրագրի երկրորդ փուլը: Բնակարանի գնման վկայագիր կհատկացվի 185 ընտանիքի:

Ֆինանսական առումով 2019-ը բարեհաջող տարի էր, բանկային համակարգը մեծ առաջընթաց էր արձանագրել, նախորդ տարվա ֆինանսական կայունության մասին հաշվետվությունը ներկայացնելիս ասել է Կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը: Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ այդ կայունության շնորհիվ էլ ճգնաժամային այս փուլում բանկերը կարողացել են աջակցել պետությանն ու հաճախորդներին:

ՄԻԵԴ-ը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի վերաբերյալ իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին: ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը, ՀՖՖ նախկին նախագահի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել: Քրեական-իրավական լրահոսը՝ առաջարկվող տեսաշարում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։