Items filtered by date: Ուրբաթ, 15 Մայիսի 2020
Ուրբաթ, 15 Մայիսի 2020 22:00

Էպիկենտրոն 15.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները մայիսի 9-ից չեն կարողանում մուտք գործել գրադարանի կայք: Մամուլը շտապեց գրել, որ հրդեհի հետևանքով ոչնչացել է գրադարանի թվային արխիվը: «Էպիկենտրոնի»-ի հետ զրույցում Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատարը հայտնել է, որ արխիվի թվայնացված նյութերը, բացի սերվերներից, պահպանվում են այլ կրիչներում ևս, հետևաբար նյութերի կորուստ չի լինի: Մասնագետները հուսադրել են, որ արխիվացված տվյալները հնարավոր կլինի վերականգնել:

Արցախի Ազգային ժողովի նախագահն ամփոփիչ ասուլիսում պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել պատգամավորական մանդատից: «Խորհրդարանական գործունեության մեջ սերնդափոխությունը պետք է միշտ լինի»,- ասել է Աշոտ Ղուլյանը: Անդրադառնալով Արցախի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին լուրերին՝ Ղուլյանը նշել է, որ նորընտիր նախագահի հետ կադրային հարց դեռ չեն քննարկել: Նա պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Ադրբեջանը Արցախի վերջին ընտրություններն օգտագործել է ի նպաստ իրեն:

Մայիսի 25-ից հանրային փակ և բաց վայրերում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Պարետի այս որոշման վերաբերյալ քաղաքացիները հակասական կարծիք ունեն: Ոմանք վարակից պաշտպանվելու որոշումը ողջունում են, մյուսներն էլ դժգոհում դիմակի բարձր գնից և տուգանքի չափից: Կա՞ արդյոք դեղատներում դիմակի պակաս, որքա՞ն է միջին գինը, և Հայաստանում արտադրվող դիմակը ներքին շուկայի քանի՞ տոկոսը կարող է ծածկել: Իզաբելլա Հովհաննիսյանի անդրադարձը:

Վերաբացմանն ընդառաջ աշխատահման աշխատանքներ են իրականացվել «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ընկերություններում: Բարձրորակ նյութերով վարակազերծվել են «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի ամբողջ տարածքը, «Մուլտի գոլդ», «Մուլտի սոլար», «Մուլտի տեքստիլ», «Չերամիզիա» ընկերությունների, ինչպես նաև «Մուլտի Վելնես» մարզաառողջարանային համալիրի հարակից տարածքը: Կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է տնտեսական գործունեության սահմանափակումներից ազատված ոլորտների առաջ դրված պարտադիր պայմանները: Առաջիկա երկուշաբթի օրվանից առևտրի կենտրոններ այցելելիս և հանրային տրանսպորտից օգտվելիս պարտադիր է դիմակ և ձեռնոց կրելը: Փոխնախարարի խոսքով՝ առևտրի մեծ կենտրոններում սոցիալական հեռավորությունը պահելու պահանջից բացի արգելվելու է ներս թողնել միաժամանակ երկուսից ավելի հաճախորդի :

Մայրաքաղաքն ու երկրի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերը ավելի քան երկու ամիս է՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Մեծ քանակությամբ անվճար պարարտանյութ է հատկացվել հիմնադրամ դիմած մի շարք համայնքների հողագործներին, իսկ կարիքավոր ընտանիքներն ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդամթերքով:Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով սոցիալական ծրագերին զուգահեռ հիմնադրամի աջակցությամբ ամենօրա ռեժիմով ախտահանման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Մայրաքաղաքն ու երկրի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերը ավելի քան երկու ամիս է՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Մեծ քանակությամբ անվճար պարարտանյութ է հատկացվել հիմնադրամ դիմած մի շարք համայնքների հողագործներին, իսկ կարիքավոր ընտանիքներն ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդամթերքով:Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով սոցիալական ծրագերին զուգահեռ հիմնադրամի աջակցությամբ ամենօրա ռեժիմով ախտահանման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։