Ֆինանսների նախարարն անխուսափելի է համարում արտաքին պարտքի ավելացումը: Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ նախատեսվում է 260 մլն դոլարի պարտք անել՝ ճգնաժամին հակազդող ծրագրերը իրագործելու համար: Նախարարը խոսել է նաև հարկային եկամուտների նվազման մասին: Սակայն այդ ֆոնին չեն կրճատվի ծախսերը:
«Հայաստանի կառավարությունը բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել է»,- հայտարարել է վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դրա մասին վկայում են անգամ թվային ցուցանիշները: 2019 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս: Ցանկի 100 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պարետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրել է, որ տնտեսական գործունեության որոշ տեսակների և միջմարզային տեղաշարժի սահմանափակումները հանվել են: Գործադիրը հաստատել է նաև հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը, որը վերաբերում է ուսանողներին: Արսեն Թորոսյանն էլ համաճարակային իրավիճակի վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել:
Տնտեսական ճգնաժամի ընթացքում հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու արդյունքում գոյացող տույժերը նվազում են, արգելադրման գործիք կիրառելու համար սահմանված հարկային պարտավորության չափը փոփոխվում է: ՊԵԿ նախագահն այսօր մանրամասն անդրադարձել է հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծին, նաև պարզաբանել այն հարցը, թե ինչու է Միքայել Մինասյանի նկատմամբ ավելի վաղ հարուցված գործը հրապարակվել երեկ:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մայրաքաղաքում շարունակում է կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի: Հերթական անգամ վարակազերծող հատուկ նյութերով ախտահանման աշխատանքներ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում: Հանրապետության հրապարակում, Աբովյան, Նալբանդյան փողոցներում մանրակրկիտ ախտահանվել են բանուկ հատվածները, մայթերը, նստարանները, աղբամանները, նաև այս օրերին աշխատող սննդամթերքի խանութների և դեղատների մուտքերն ու հարակից տարածքները:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Կոտայքի մարզում ամենօրյա ռեժիմով շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Ուշադրության կենտրոնում ծայրահեղ վատ պայմաններում ապրող քաղաքացիներին են, տարեցներն ու առողջական խնդիրներ ունեցող մարդիկ: Հիմնադրամն առաջնային անհրաժեշտության սննդամթերք է հատկացրել Առինջ, Աբովյան Բյուրեղավան, Կապուտան, Կոտայք, Ակունք և հարակից մյուս համայնքների կարիքավոր ընտանիքներին: Ընդառաջելով Գեղարդ համայնքի բնակիչներին՝ հիմնադրամը նաև անվճար դիզվառելիք է հատկացրել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv