Items filtered by date: Ուրբաթ, 10 Ապրիլի 2020
Ուրբաթ, 10 Ապրիլի 2020 20:52

Էպիկենտրոն 10.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարաձգել Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանում է ապրիլի 14-ին: Արսեն Թորոսյանի խոսքով՝ վերջին օրերին կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի հարաբերական անկումը խստացված սահմանափակումների արդյունք է: Նախարարը, սակայն, խորհուրդ է տալիս ցածր թվեր տեսնելով «չթուլանալ» և չլինել ավելի հանգիստ, քանի որ ցածր թվերին զուգահեռ արձանագրվում է վիրուսի աղբյուրների բազմազանություն:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ «Յուքոմ» ընկերությունում աշխատանքից ազատումների դիմումներն իրենց որոշման հետ կապ չունեն: Ավելին, հանձնաժողովը դեռ չի էլ ավարտել «Յուքոմ»-ի և «Վեոն Արմենիա» ընկերությունների միավորման հայտի ուսումնասիրությունները: Գևորգյանն ասել է նաև, որ առևտրային ցանցերում և մատակարարողների մոտ պարենային ապրանքների քանակը բավարար է: «Այս օրերին գների նվազման դինամիկա է նկատվում»,- ասել է հակամոնոպոլ հանձնաժողովի ղեկավարը:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած նախագիծը: Պատգամավորն առաջարկում է երրորդ եւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրել միանգամից և ամբողջությամբ: Մեկ այլ հոդվածով առաջարկվում է երեխայի խնամքի նպաստ տրամադրել նաև չաշխատող ծնողին՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության 2019 թ. ծրագրի կատարողականը: Փաստաթղթով արձանագրվել է ներդրումների կրճատում: Պատգամավորները քննարկել են այդ ցուցանիշը բարելավելու օրենսդրական և վարչարարական ուղիները, ինչպես նաև արդյունաբերական գոտիներ ստեղծելու հարցը: Հանձնաժողովի օրակարգում եղել է նաև ԵԱՏՄ շրջանակներում շուկայական հարաբերությունների վերահսկելիությունն ապահովող համաձայնագրի հարցը:

«Դժբախտաբար մենք գտնվում ենք անմիջապես ռեցեսիայի շեմին: Ըստ ամենայնի, այն այլևս անխուսափելի է»,- տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ստեղծված աննախադեպ պայմաններում նախևառաջ անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում, նաև չափազանց կարևոր է ապահովել պայմաններ բեռնափոխադրումների անխափան իրականացման համար: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետներն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

«Երբ ուժասպառ կլինենք, որոշ գործողություններ կհանենք, կթողնենք միայն թեստավորումն ու բուժումը, մեկուսացում էլ չենք անի»,- այսօր խորհրդարանում հայտարարել է Առողջապահության նախարարը: Թեև պետական գերատեսչությունների ղեկավարները ԱԺ էին եկել կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքը զեկուցելու համար, սակայն Արսեն Թորոսյանին ուղղված հիմնական հարցերը վերաբերել են կորոնավիրուսին:

Արցախում աշխատանքներ են տարվում տնտեսությունը կորոնավիրուսի առաջացրած ցնցումներից հնարավորինս պաշտպանելու համար: Մի կողմից պետք է աշխատանքների ընթացքում պահպանել անվտանգության պայմանները, մյուս կողմից պետք է նախապատրաստվել՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝արդեն ուրվագծվող ալիքին: Հայկական երկրորդ պետությունում նախատեսում են գյուղատնտեսական աշխատանքներն աննախադեպ ծավալների հասցնել:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական խոշոր աջակցությունն է հատկացրել Շիրակի մարզին: Հիմնադրամ էին դիմել Անուշավան համայնքի բնակիչները՝ ղեկավար Երվանդ Հակոբյանի գլխավորությամբ: Խնդրանքն էր ազոտական պարարտանյութ տրամադրել տեղի բնակիչներին, քանի որ հանրապետությունում դեֆիցիտ կա: Հիմնադրամն անմիջապես արձագանքել է նամակ-խնդրանքին: Ինչպես և մյուս համայնքները, Անուշավան գյուղի բնակիչները նույնպես բարեգործական հիմնադրամից անվճար պարարտանյութ են ստացել:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական խոշոր աջակցությունն է հատկացրել Շիրակի մարզին: Հիմնադրամ էին դիմել Անուշավան համայնքի բնակիչները՝ ղեկավար Երվանդ Հակոբյանի գլխավորությամբ: Խնդրանքն էր ազոտական պարարտանյութ տրամադրել տեղի բնակիչներին, քանի որ հանրապետությունում դեֆիցիտ կա: Հիմնադրամն անմիջապես արձագանքել է նամակ-խնդրանքին: Ինչպես և մյուս համայնքները, Անուշավան գյուղի բնակիչները նույնպես բարեգործական հիմնադրամից անվճար պարարտանյութ են ստացել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։