«Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտերով»,-խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները: Նա նաև հայտնել է, որ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների վերաբերյալ արդեն որոշում ունի, սակայն անուններ դեռ չի հնչեցրել: Իսկ պատգամավորներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ են եղել՝ համանախագահների հետ Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումից մինչև տարածաշրջանային զարգացումներ:
Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսների վարորդները քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծել իրենց մեքենաների կայանման հարցը: Հիշեցնենք՝ հունվարի 25-ից քաղաքապետարանն արգելել էր կայանել Հանրապետության հրապարակում: Ցուցարարներին լսել է քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Էդգար Գալստյանը վստահեցրել է՝ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը: Ամբաստանյալների պաշտպանների միջնորդությամբ դատարանը լրացուցիչ հարցաքննել է երեք վկաների՝ անջատված գործով ամբաստանյալի և երկու բժշկի: «Արմեն Բիլյանը մեղավոր չէ վիրավորված, ապա մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ: Գունդը գրավելու ժամանակ Բիլյանի ձեռքին զենք չի եղել»,- ցուցմունք տալիս հայտարարել է գործի անջատված մասով ամբաստանյալ Թորոս Թորոսյանը: Հիշեցնենք՝ Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար:
Ազգային ժողովը շարունակել է Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների աղմկահարույց փաթեթի քննարկումը: Դրանում խնդրահարույց դրույթներ են արձանագրել թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանական պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կոշտ քննադատության են ենթարկել փաթեթը՝ նշելով որ այն խնդրահարույց է և պարունակում է մի շարք ռիսկեր: Ընդդիմադիրները, մասնավորապես, մտահոգիչ են համարել դատավորների տարիքային շեմի իջեցումը: Արդարադատության նախարարը ներկայացրել է նաև աղմուկ հանած մեկ այլ նախագիծ, որը հնարավորություն է տալու ուսումնասիրել 90-ականներից մինչև մեր օրեր ձեռքբերված գույքերի օրինականությունը:
«2018-ի ընթացքում տպվել է 326 միլիոն, իսկ 2019-ին՝ 457 միլիոն հատ ՀԴՄ կտրոն: Համապատասխանաբար 20 տոկոսով շրջանառության աճ է տեղի ունեցել»,- տեղեկացրել է ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետը: Կարեն Թամազյանն անդրադարձել է նաև կառույցում իրականացված բարեփոխումներին: Եթե 2017-ի սկզբին հարկային մարմնում գործում էր 22 հարկային տեսչություն, որոնք իրենց տարածքում իրականացնում էին բոլոր գործառույթները, 2020-ի սկզբին արդեն կառուցվածքը այլ է: Այս փոփոխությունների նպատակն է, որ գործառույթներն իրականացվեն կենտրոնացված կարգով:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ամերիկյան աշխարհահռչակ «Discovery Group» մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերին: Discovery-ն ՀԱՕԿ նախագահի հետ անձնական հանդիպում էր խնդրել Հայաստանի մշակույթը, պատմությունը, զբոսաշրջային հնարավորություններն ու սպորտը հանրահռչակելու գործում գործակցության հնարավորությունը քննարկելու նպատակով: Հանդիպումից հետո «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում Գագիկ Ծառուկյանն ու Discovery Group մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերը կատարել են տակառի զմռսման հանդիսավոր արարողություն:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ամերիկյան աշխարհահռչակ «Discovery Group» մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերին: Discovery-ն ՀԱՕԿ նախագահի հետ անձնական հանդիպում էր խնդրել Հայաստանի մշակույթը, պատմությունը, զբոսաշրջային հնարավորություններն ու սպորտը հանրահռչակելու գործում գործակցության հնարավորությունը քննարկելու նպատակով: Հանդիպումից հետո «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում Գագիկ Ծառուկյանն ու Discovery Group մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերը կատարել են տակառի զմռսման հանդիսավոր արարողություն:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv