Items filtered by date: Երկուշաբթի, 16 Մարտի 2020

Արտակարգ դեպք կառավարության շենքի դիմաց: Այսօր առավոտյան 11.30-ի սահմանում, երբ նոր էր ավարտվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, 1970թ. ծնված մի քաղաքացի փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել, սակայն տեղում աշխատող ոստիկանները կանխել են դեպքը և քաղաքացուն բերման են ենթարկել: Մինչև այդ քայլին գնալը նա կառավարությանը փորձել էր նամակ հանձնել, որտեղ մասնավորապես նշված էր, թե դատարանի ապօրինի որոշմամբ զրկվում է տնից: Պատասխան չստանալով՝ քաղաքացին շշով բենզին է խմել, ապա վառելիքը լցրել իր վրա: Քաղաքացին «Էպիկենտրոնին» հայտնել է, որ ծայրահեղ այդ քայլին գնալու պատճառը եղել է դատական համակարգում իր բնորոշմամբ ապօրինությունները:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն, լուրերի թողարկման ընթացքում անդրադարձել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին` արտասահմանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարների հղած ուղերձներին, որոնք վերաբերում են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ Չինաստանի պայքարի առաջընթացին: CCTV-ի հեռուստատեսային անդրադարձի մեջ տեղ է գտել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նամակը՝ ուղղված Չինաստանի բարձրագույն ղեկավարությանը: ԲՀԿ ղեկավարը նշել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավորությամբ և նախագահ Սի Ծինփինի ղեկավարությամբ՝ Չինաստանի կառավարությունը մեծ հաջողությամբ անցկացրել է աննախադեպ կանխարգելիչ միջոցառումներ՝ կարճ ժամանակահատվածում արդյունավետորեն վերահսկելով համաճարակի տարածումը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։