Items filtered by date: Ուրբաթ, 04 Դեկտեմբերի 2020
Ուրբաթ, 04 Դեկտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 04.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 04 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 04.12.2020

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 04 Դեկտեմբերի 2020 19:00

Ձայնային հարված 04.12.2020

«Չճանաչված պետությունում ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չկա»,- հայ-ռուսական տեսակամուրջի ժամանակ հայտարարել են ռուս ռազմական փորձագետները: Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից Կոնստանտին Սիվկովի պնդմամբ՝ 45-օրյա պատերազմն ավարտվել է ոչ ոքի, քանի որ Ադրբեջանը, չնայած իր սպառազինությանն ու մարդկային ներուժին, չի կարողացել հասնել իր նպատակին:

Gallup international ասոցիացիայի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ պատերազմից հետո քաղաքացիների շրջանում նվազել է հավատը նաև պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Հարցման ընթացքում ուսումնասիրվել են նաև խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու, երկրի անվտանգության վերաբերյալ քաղաքացիների տեսակետները:

Հայաստանը պատրաստ է ակտիվ գործակցության՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: ԵԱՏՄ վարչապետները քննարկել են տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների ծրագրերը: Կարևորվել է միասնական շուկայի ամրապնդումը, որպեսզի ապրանքները, ծառայություններն ու կապիտալն ավելի ազատ տեղաշարժվեն ԵԱՏՄ երկրների ներսում:

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը հայտարարել է, որ պատերազմում Հայաստանի պարտության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Վարչապետն, ըստ Մինասյանի, ոչ սթափ վիճակում հրաման է տվել գրավել «Լելե Թեփե»-ն՝ ներկայացնելու համար, թե իր օրոք ազատագրվում է ապրիլյան պատերազմում կորսված բարձունքը: Ազատամարտիկը ժողովրդին կոչ է արել մասնակցել Ազատության հրապարակում վաղը կայանալիք հանրահավաքին: 17 ուժերի հանրահավաքին մասնակցելու կոչ են արել նաև «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները:

«Պարտությունը վարչապետի հրաժարականի բավարար հիմնավորում չէ»,- այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը: Իսկ ընդդիմադիր պատգամավորները հակառակն են պնդում՝ Արցախը կապիտուլյացիայի ենթարկած Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա: Ի՞նչ քաղաքական օրակարգով են առաջ շարժվում խորհրդարանական ուժերը և ինչպե՞ս են գնահատում ներքաղաքական իրավիճակը: 

«ԱԱԾ քննչական դեպարտամենտը, հավատարիմ մնալով իր կողմից ձևավորած արատավոր ավանդույթին, ևս մեկ ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վաղը՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին, լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ»,- այս մասին ՖԲ-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը: Վաղը` ժամը 15-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը կես ժամ առաջ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելը փաստաբանի համոզմամբ՝ ունի ընդամենը մեկ նպատակ. զրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու և հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել հայրենակիցներին: Խոշոր գործարարն արձանագրել է, որ Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, ողբերգական ժամանակներ են ապրում: «Ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը»,- նշել է Կարապետյանը, ընդգծելով, որ աղետի մասշտաբները մի քանի անգամ ավելի մեծ կլինեին, եթե չլինեին Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը: Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա՝ անարյուն իշխանափոխություն:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։