Items filtered by date: Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020
Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020 22:18

Էպիկենտրոն 15.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայրենիքի փրկության շարժումը հերթական բազմամարդ և հուժկու ակցիան է իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Արժանապատվության այսօրվա երթի մասնակիցները, շարժվելով «Սասունցի Դավիթ» կայարանից, անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և հասել Ֆրանսիայի հրապարակ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարժման ղեկավարության անունից հայտարարել է.«Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մնացել են հաշված օրեր»: Վաղվա երթի ընթացքում ընդդիմությունը դատախազությանը կոչ է անելու դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալել նրան:

«Մենք այն ժողովուրդն ենք,որ կառուցելու ենք մեր հաղթանակը»,- այս մասին հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ կա՛մ մենք հարմարվելու ենք, որ ոչնչացած ենք, կա՛մ այս պարտության վրա կառուցելու ենք մեր ապագա հաղթանակը։ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է նաև սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումները:

Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 15.12.2020

Published in Անցուդարձ

Հին Թաղեր բնակավայրն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին «Էպիկենտրոն»-ին ասել է Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդիկ Այվազյանը: Նրա փոխանցմամբ՝ շաբաթ օրվա մարտերից հետո իրենք 9 անձի գերի ընկնելու մասին տեղեկություն ունեն: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս փորձել է գրավել այս տարածքը, բայց շնորհիվ հայ զինվորների և կամավորների՝ հնարավոր է եղել պահել այն: Հարցականի տակ է նաև Խծաբերդի ճակատագիրը:

Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են բողոքի ակցիաները՝ պետական տարբեր գերատեսչությունների մոտ: Այսօր նրանք հավաքվել են ՊՆ-ի դիմաց, հանդիպում պահանջել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Քաղաքացիները դժգոհում են, որ անցած 55 օրերին որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի կարողացել պատասխանել իրենց հարցերին, որևէ տեղեկություն չեն տալիս զավակների մասին:

Հայկ Մարությանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն այսօր ակցիա են իրականացրել քաղաքապետարանի մոտ: «Հասարակության առաջին պառակտողը եղել է քաղաքապետը, նա է առաջ քաշել սևեր-սպիտակներ թեզը և պետք է հեռանա»,-ասել են ակցիայի մասնակիցները: ՀՅԴ քաղաքային կոմիտեի անդամները նամակ են հանձնել քաղաքապետարան՝ քաղաքապետից պահանջելով կարծիք հայտնել երկրում ստեղծված իրավիճակի ու վարչապետի դավաճանական գործողությունների վերաբերյալ:

Երկար սպասումից հետո երեկ գիշերը հայրենիք է վերադարձել հայ գերիների առաջին խումբը՝ 44 հոգի: Նրանցից 30-ը զինծառայող է, 14-ը քաղաքացիական անձ՝ գերեվարված և՛ պատերազմի մեկնարկից առաջ, և՛ հետո: Նրանց օդանավակայանում դիմավորել են Արցախի նախագահը, Հայաստանի փոխվարչապետը,ՄԻՊ-ն ու հարազատները: «Բոլորը բոլորի դիմաց» պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանն էլ ռուս խաղաղապահների միջոցով Ադրբեջանին է վերդարձրել 12 գերու: «Ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը», -հայտարարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։