Items filtered by date: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 21.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Շարունակվող պատերազմում հրետանու դերի ու նշանակության մասին շատ է խոսվել, բազմիցս հրապարակվել են կադրեր՝ հրետանավորների հաջողված գործողություններից, սակայն իրենք՝ հերոսները, որպես կանոն քիչ են երևում: Արցախի մեր գործընկերներն այսօր հենց նրանցից մի քանիսի հետ են հանդիպել և զրուցել:

«Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են: Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»,- 18:51-ին կատարած գրառման մեջ տեղեկացրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Առավոտյան Արցախի ՊԲ-ն հարավում խոցել է հակառակորդի ինքնաթիռ: Այսօր հայտնի է դարձել, որ թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

ՈւԵՖԱ-ն պատերազմական իրավիճակի պատճառով արգելել է իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերի և խաղերի անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում: Այդուհանդեհց, մեր երկրում ֆուտբոլային հանդիպումներ կկայանան, բայց Հայաստանի առաջնությունների մակարդակով: Այս ընթացքում մեր թիմերը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ փորձում են իրենց աջակցությունը ցուցաբերել Արցախին ու հայ զինվորին:

«Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի»,- ՖԲ-ի ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայից, համաձայն չէ: «Առանց Արցախի չկա Հայաստան, և հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը, իսկ դա իր հերթին նշանակում է կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի»,- ասել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ խոսում է հարցի վերջնական լուծման մասին: Վարչապետն ասել է, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել կազմավորել կամավորական ջոկատներ, որոնք կդրվեն ԳՇ պետի տրամադրության տակ:

Ռազմաճակատում շարունակվող գործողությունների ֆոնին պայքարը չեն դադարեցնում նաև Եվրոպայի հայերը: Այսօր ևս բողոքի խաղաղ ակցիա է անցկացվել Բրյուսելում: Մեր հայրենակիցներն ավտոերթ են արել Եվրոպական խորհրդարանի և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի տարածքներում:

Մի քանի հարյուր քաղաքացիներ այսօր բողոքի ակցիաներ են արել Հայաստանում Գերմանիայի ու Իտալիայի դեսպանատների մոտ: Ցուցարարները պահանջել են Արցախի ճանաչում և տեռորիստ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառում: Գերմանիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել լսել բողոքող քաղաքացիներից միայն մեկին, իսկ ահա Իտալիայի ներկայացուցչությունից ոչ ոք այդպես էլ չի արձագանքել: Ակցիայի մասնակիցները դեսպանատան դարպասները ներկել են եռագույնով և մեր դրոշը փակցրել դարպասին:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում գնդակը Ռուսաստանի դաշտում է, հայտարարել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա հետ համաձայն են նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունում: ԲՀԿ-ական Արման Աբովյանը հրատապ է համարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացումը, իսկ պատերազմական գործողությունների վերաբերյալ ԵՄ-ի արձագանքը համարել է խայտառակություն:

Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել Ազգային ժողովը: Նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է ռազմական դրությանը վերաբերող երկու նախաձեռնություն: Դրանցից մեկով առաջարկվում է պետությանը նվիրաբերելու նպատակով ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքներն ազատել հարկերից: Երկրորդով բանկերը կարող են ներել մարտերում զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը՝ առանց հարկային հետևանքի:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։