Items filtered by date: Ուրբաթ, 02 Հոկտեմբերի 2020
Ուրբաթ, 02 Հոկտեմբերի 2020 23:30

Էպիկենտրոն 02.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այսօր տարածած հայտարարության մեջ միջնորդները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ: Համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:

Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հեռահար հրթիռային միջոցներով 2 անգամ հարվածել է Ստեփանակերտին, տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 2-ի՝ ժամը 21-ի դրությամբ, հայկական կողմը ռազմաճակատում ոչնչացրել է Ադրբեջանի 540 զինվորականի: Իսկ ահա հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Երևանում կայացած ասուլիսում փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետն էլ ներկայացրել է քաղպաշտպանության ազդանշանները և բնակչության վարվելակերպի կանոնները:

Ադրբեջանը շարունակում է ոչ միայն պատերազմական գործողությունները, այլև տարատեսակ ստահոդ լուրերի տարածումը: Հերթը արդեն հասել է սպորտին: Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավարը նույնիսկ նամակ է գրել ֆուտբոլային միջազգային կառույցներին, թե իբր Հայաստանը ռմբակոծում է խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով 13-ամյա ֆուտբոլիստ է զոհվել: Հայաստանի պատասխանը եղել է փաստերով և դիպուկ: Հենրիխ Մխիթարյանն էլ շարունակում է միջազգային հանրության համար բացահայտել Ադրբեջանի վայրագությունները:

 

Ուրբաթ, 02 Հոկտեմբերի 2020 20:00

Հանցանքի հետքով 02.10.2020

Մարտունիում հակառակորդի հրետակոծությունից վիրավորում ստացած ֆրանսիացի լրագրողներն այսօր առավոտյան Ստեփանակերտից տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ նրանց դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Արդեն հիվանդասենյակում Le Monde-ի թղթակիցները պատմել են տեղի ունեցածի և իրենց ինքնազգացողության մասին: Բուժկենտրոն ժամանելուց մոտ մեկ ժամ անց նրանք մեկնել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից Ֆրանսիայից ժամանած հատուկ սանիտարական օդանավով վերադարձել են հայրենիք:

Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մինչև Թուրքիայի վտանգավոր միջամտություն.Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro»-ի հետ հարցազրույցում հերթական անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու այդ առնչությամբ միջազգային հանրությունից ակնկալվող քայլերը: «Այս ճգնաժամը շատ ավելի լուրջ է։ Ավելի ճիշտ կլինի այն համեմատել 1915թ․ ցեղասպանության հետ, երբ կոտորվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր։ Անցյալը ժխտող թուրքական պետությունը նորից բռնել է ցեղասպանության ուղին»,- ընդգծել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է թույլ չտա բռնության տարածում, հակառակ դեպքում՝ հակամարտության հետևանքները դուրս կգան Հարավային Կովկասի սահմաններից։

Ժամը 16-ի սահմաններում Արցախի ՊԲ-ն ճշգրիտ հարվածներով խոցել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ: Ճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվում են: ՊՆ-ն, արձագանքելով Բաքվի քարոզչամեքենայի ստերին, հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել և զգուշացրել է ադրբեջանական կողմին՝ Հայաստանի զինուժին չդրդել իրական հրթիռային հակահարվածների: Ադրբեջանցիները շարունակել են թիրախի տակ պահել խաղաղ բնակավայրերը՝ խփելով Ստեփանակերտին և Հադրութին: Խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ, վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:

Օդային տագնապը լսելուն պես թշնամու կրակի թիրախում գտնվող քաղաքացիներն անմիջապես պատսպարվում են ապաստարաններում: Մեր նկարահանող խումբն այցելել է Ստեփանակերտի ապաստարաններից մեկը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։