Items filtered by date: Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019
Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019 22:15

Էպիկենտրոն 30.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019 20:23

Անցուդարձ 30.08.2019

Published in Անցուդարձ

Մաթեմատիկայի «Կենգուրու», հայոց լեզվի «Մեղու», ռուսերենի «Ռուսական արջուկ» մրցույթներում ու միջազգային առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած և ոսկե մեդալով ավարտած աշակերտներն այսօր պարգևատրվել են Բաղրամյան 26-ում: Աշակերտները ստացել են մեդալներ, պատվոգրեր և այլ մրցանակներ: Այս ուսումնական տարում գերազանցության ոսկե մեդալով է պարգևատրվել ուսումնական հաստատությունների 84 շրջանավարտ, միջազգային օլիմպիադաների 13 աշակերտ էլ արժանացել է 17 մեդալի:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել hակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարներ, վարչապետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչև օրակարգին անցնելը, վարչապետը մի քանի շեշտադրում է արել՝ նշելով, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի, այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական: «Քաղաքական արձանագրումը, որ կարևոր է այսօր, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

2019-2020 ուսումնական տարում Հայաստանից 54 ուսանող կրթություն կստանա աշխարհի առաջատար 8 ԲՈՒՀ-երում: «Իմ Քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել այն ուսանողներին, որոնք համապատասխանել են հիմնադրամի չափորոշիչներին: Կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել վարչապետի տիկին «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

««Լիդիան» ընկերության 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն Ամուլսարի հանքի ապահով շահագործման համար»,- կառավարություն-ELARD տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել են ELARD-ի փորձագետները: Ըստ նրանց՝ «Լիդիանը» պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը: «ELARD-ի փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն»,-տեսակոնֆերանսից հետո Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյոք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի՞»: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։